▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Օր օրի հայ ֆուտբոլիստների պահանջարկը նվազում է. Գևորգ Ղազարյան

Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Գևորգ Ղազարյանը ֆեյսբուքի իր էջում անդրադարձել է հայկական ֆուտբոլում առկա խնդիրներին:

 

 

«Ուզում եմ մի բանի մասին խոսել, որը իմ կարծիքով պրոբլեմ է դարձել հայկական ֆուտբոլի համար` մեր երկրում չկա սահմանափակում օտարերկրացի ֆուտբոլիստների նկատմամբ: Ես իմ կարծիքն եմ արտահայտում ու գիտեմ, որ շատ հայ ֆուտբոլիստներ ինձ հետ համամիտ են: 

Մենք մեկ անգամ չէ, որ այս թեմայով խոսել ենք. դա շատ լուրջ խնդիր է:

 

 

Օր օրի հայ ֆուտբոլիստների պահանջարկը նվազում է մեր թիմերում ու ավելանում է ֆուտբոլիստների պակասը, որոնք պետք է հայկական ֆուտբոլի ապագան լինեն: Որակապես լավ լեգեոներները կարևոր են յուրաքանչյուր առաջնությունում, բայց կարծում եմ պետք է լինի սահմանափակում` հնարավորություն տալով հայերին դրսևորելու իրենց ունակությունները համապատսխան որակյալ փորձի փոխանակում ապահովելու նպատակով»,- գրել է Ղազարյանը:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Սպորտ ավելին