▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՈւԵՖԱ-ն կօգնի Մխիթարյանին ադրբեջանական վիզա ստանալ

ՈւԵՖԱ-ն Բաքու մեկնելու համար աջակցություն կցուցաբերի Հայաստանի ազգային հավաքականի և Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին, եթե նրա ակումբը  դուրս գա Եվրոպա լիգայի եզրափակիչ:

 

 

Ամերիկյան ESPN հեռուստաընկերության տվյալներով` ՈւԵՖԱ-ն կօգնի Մխիթարյանին ադրբեջանական վիզա ստանալ: Նախկինում հայ ֆուտբոլիստը, անվտանգության նկատառումներից ելնելով, չէր մեկնում Ադրբեջան:

 

 

Հիշեցնենք, որ Եվրոպայի լիգայի եզրափակիչ փուլը կայանալու է Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում: 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Սպորտ ավելին