▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հենրիխ Մխիթարյանը կմեկնի Բաքու. ՈՒԵՖԱ

 

Հայ ֆուտբոլիստ, Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կկարողանա անարգել մեկնել Ադրբեջան, որտեղ տեղի է ունենալու Եվրոպայի լիգայի եզրափակիչը։ 

 

 

 

 

 

 

 

 

Նշենք, որ մինչ այս Մխիթարյանն արդեն երկու անգամ չի մասնակցել ադրբեջանական թիմերի հետ Եվրագավաթի խաղերին։

«ՈՒԵՖԱ–ի համար սովորական ընթացակարգ է ասոցիացիաներին, ակումբներին կամ դեսպանատներին աջակցության նամակներ ուղարկելը` ֆուտբոլիստների համար վիզաներ ստանալու և ՈՒԵՖԱ–ի հովանու ներքո խաղերին մասնակցելու հնարավորություն տալու նպատակով։ Մենք պահանջել ենք հավաստիացումներ, որ Մխիթարյանի հարցում խնդիրներ չեն լինի», – ասված է ՈՒԵՖԱ-ի հաղորդագրության մեջ։

Ադրբեջանի ֆուտբոլային ֆեդերացիայի ասոցիացիան հաստատել է, որ Հենրիխ Մխիթարյանը խնդիր չի ունենա Ադրբեջան մուտք գործելու և այդ երկրում մնալու հարցում, կկիրառվեն անվտանգության բոլոր անհրաժեշտ միջոցները։

Եվրոպայի լիգայի եզրափակիչը տեղի է ունենալու մայիսի 29–ին։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Սպորտ ավելին