▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Շուն, կատու և այլ ընտանի կենդանիներ պահողներ, զգուշացեք…

Վարչական պատասխանատվություն ոչ միայն շներ և կատուներ, այլև քաղաքային համայնքներում բոլոր տեսակի ընտանի կենդանիներ պահելու կանոնները խախտելու համար… ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին կառավարության օրենսդրական նախաձեռնությունը: Օրինագծի համաձայն, քաղաքային համայնքների տարածքում ընտանի կենդանիներ պահելու կանոնները խախտելն առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկից մինչև տասնապատիկի (5 հազարից մինչև 10 հազար դրամի) չափով։ Եթե արարքների հետևանքով վնաu է պատճառվել իրավաբանական կամ ֆիզիկական անձանց գույքին, ինչպես նաև ֆիզիկական անձանց առողջությանը, ապա նախատեսվում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկից մինչև հիսնապատիկի (20 հազարից մինչև 50 հազար դրամի) չափով։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին