▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ամեն դեպքում ինչ-որ բան Պետրոսի կյանքում փոխվել է

Երեկ հրապարակվեցին Gallup-ի հարցումների արդյունքները։ Հին, բարի ժամանակներում դրանց հաջորդում էին Պետրոս Ղազարյանի անձնական հարցումները «Կենտրոն» հեռուստաընկերությունում։ Փաստորեն, այնուհանդերձ, նրա կյանքում ինչ-որ բան փոխվել է։ Հեռուստահաղորդավարն իր «հեղինակավոր» հարցումները փոխարինել է Նժդեհի մասին մտքի փայլատակումներով՝ շտապելով քննադատել «Գարեգին Նժդեհ» ֆիլմը՝ առանց այն տեսնելու։

Ամեն դեպքում ինչ-որ բան Պետրոսի կյանքում փոխվել է։
Հ.Գ.- Իսկ նրանց, ովքեր տարված են Նժդեհի մասին կինոնկարը քննադատելու մոլուցքով՝ հիշեցնենք, որ այն գեղարվեստական ֆիլմ է։ Նրանք, ովքեր ցանկանում են ծանոթանալ մեծ զորավարի կյանքին ու գործին, խորհուրդ ենք տալիս ուսումնասիրել Նժդեհի կենսագրությունն ու նրա փիլիսոփայությունը։

 

ՀՀԿ երիտ. թևի ղեկավար, ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանի գրառումը` ֆեյսբուքյան էջից

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին