▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ժամանակն է կիրառել հոգեորսությունն արգելող օրենք

Բավականին տագանապալի լուր կարդացի։ «Սինջար եզդիների ազգային միավորում» հասարակական կազմակերպությունը օրեր առաջ ստացել է մի տեսանյութ, որտեղ ոմն Նարինե Խաչատրյան պատմում է, թե ինչպես են Արագածոտնի մարզի Սադոնց գյուղում հիմնադրել մանկապարտեզ՝ եզդի երեխաների համար, որտեղ եզդի երեխաներին փորձում են «քրիստոնեության» բերել, ընդ որում, համաձայն այս հաղորդագրության, այդ հաստատությունում եզդիների կրոնը որոակվել է որպես սատանայապաշտություն։

Գրեթե համոզված եմ, որ Հայ Առաքելական Եկեղեցին այստեղ կապ չունի և ըստ երևույթին գործ ունենք ինչ որ աղանդավորական կազմակերպության հետ, որը թաքնվելով քրիստոնեության քողի տակ առաջին հերթին վարկաբեկում են այն, իսկ հետո նաև Հայաստանը։
Չպետք է մոռանալ, որ Եզիդիները բացի մեզ եղբայրական ու բախտակից ազգ լինելուց, նաև ՀՀ լիիրավ քաղաքացիներ են և օժտված են նույն սահմանադրական իրավունքներով ինչ հայերը։ Նրանք միշտ եղել են լոյալ ինչպես մեր պետությանը, այնպես էլ հայ ազգին Սարդարապատից մինչև Արցախ ու ստորություն է նրանց նկատմամբ նրանց նկատմամբ նման քայլերի դիմելը։
Աշոտյանն ասում էր, որ այլևս չեն արձագանքելու անանուն հաղորդագրությունների։ Դե ի՞նչ, այս անգամ հաղորդագրությունը ունի ինչպես կոնկրետ հասցեատեր այնպես էլ կոնկրետ օրինա ու մեր ԿԳՆ-ը և այլ պատկան մարմիններ պարտավոր են զբաղվել այս հարցով ու եթե այս ամեն հաստատվեց, կարծում եմ ժամանակն է, որ կիրառվի հոգեորսությունը արգելող օրենքը, ինչպես նաև վերանայվի կրոնական կազմակերպությունների մասին օրենքը։

Վահան Ղուկասյանի գրառումը` ֆեյսբուքյան էջից

Հիշեցնենք, խնդրի առնչությամբ ASEKOSE. Am-ի թղթակիցը  զրուցել է  ՀՀ ԿԳՆ մամլո խոսնակ Արթուր Բաղդասարյանի հետ:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին