▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

CV` պատմություն 21-րդ դարի հայ արվեստը կերտողների մասին

Asekose.am-ի հեռուստատեսային նախագծերից մեկը` «CV»-ն այսուհետ հնարավոր է դիտել նաև «Լայմ» հեռուստաընկերության եթերում` ամեն ուրբաթ` 20.45-ին … CV-ն պատմելու է մեր կողքին ապրող, տարբեր ոլորտներ ներկայացնող հետաքրքիր մարդկանց մասին: Յուրաքանչյուր շաբաթ ինքներդ ձեզ համար բացահայտեք այն մարդկանց, առանց որոնց կյանքի այս կամ այն բնագավառն ինչ-որ չափով աղքատ կլիներ, սակայն, ցավոք, նրանց բոլորը չեն ճանաչում: Հաղորդման հեղինակ և վարող Նարեկ Բախտամյանի միջնորդությամբ ծանոթացեք նրանց հետ, ովքեր կերտում են 21-րդ դարի արվեստը:
Հիշեցնենք, որ ASEKOSE.am-ի պատրաստած «Փոփ Արտ» հաղորդաշարը եթեր է հեռարձակվում «Լայմ» հեռուստաալիքով` կիրակի` 14.30-ին, «Թոփ Տես» հաղորդումն էլ համալրել է «ATV» հեռուստաալիքի ծրագրերի շարքը` եթեր հեռարձակվելով յուրաքանչյուր կիրակի` 12.00-ին, կրկնությունը` երկուշաբթի` 22.00-ին:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին