▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Սթար»-ի նախկին աշխատակցի ահազանգը

«Սթար» սուպերկարկետների ցանցի նախկին աշխատակիցները տարբեր առիթներով շարունակում են բարձրաձայնել խնդիրների մասին` մասնավորապես դժգոհելով  «Սթար» առևտրային ցանցի ղեկավար Տեոդորա Տիչերիչի աշխատաոճից:

Ֆեյսբուքյան օգտատեր Զարա Պողոսյանն, ով նախկինում աշխատել է «Սթար» առևտրային ցանցում, իր իսկ խոսքով եղել է ««Star Supermarket»-ի «Ներքին աուդիտ» ստորաբաժանման պատասխանատուն» և «որպես արդյունք՝ և՛ պաշտոնական, և՛ ոչ պաշտոնական խողովակներով մշտապես տեղեկացված  է եղել ընկերության ներսում կատարվող ԲՈԼՈՐ գործընթացներից», իր  ֆեյսբուքյան էջում գրառում է թողել, որտեղ հիմնականում  ընդգծված է.

«Սթարում» աշխատել եմ նաև օրիորդ Տիչերիչի օրոք, չեմ կրճատվել, այլ հեռացել եմ սեփական նախաձեռնությամբ՝ դիմումիս համաձայն: Մինչ օրս «Սթարը» (Տիչերիչը) չի վճարել ինձ հասանելիք գումարից 300 000 դրամը»:

 Զարա Պողոսյանը նաև տեղեկացնում է,որ աշխատակիցների մեծ մասը արդեն կամավոր  դուրս են եկել աշխատանքից (շատ հայտնի պատճառներով): Ապա, խոսքն ուղղելով Տեոդորա Տիչերիչին` հավելում.

 «Շատ լավագույն աշխատակիցներին Դուք եք ազատել աշխատանքից... ԱՅՈ, համաձայն եմ, որ դեռ մնացել է ՁԵզ մոտ մի քանի լավ աշխատակից...բայց հարցրեք նրանց՝ արդյո՞ք նրանք մնացել են, քանի որ սիրում են մանրածախ առևտուրը, թե՞ պարզապես այլ աշխատանք են փնտրում: Իսկ բազմաթիվ նոր ընդունած աշխատակիցներին անվանել ՄԱՆՐԱԾԱԽ ԱՌԵՎՏՐԻ սիրահարներ, պարզապես ծիծաղելի է.... Այնպես որ, ՊԵՏՔ ՉԷ թերագնահատել «ՍԹԱՐ»-ի նախկին աշխատակիցներին... »:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին