▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գալուստ Սահակյանը Վարդան Ղուկասյանի մասին. «Ավելի լավ է ասեն, հանգստանան, քան ներսում պայթեն»

«Հիմա յուրաքանչյուրն իր փոխհարաբերությունից ելնելով իբր տեսակետն է ասում, թող ասեն, բան չի, ավելի լավ է ասեն, հանգստանան, քան ներսում պայթեն»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը՝ մեկնաբանելով Գյումրու նախկին քաղաքապետ Վ. Ղուկասյանի՝ երեկ Գյումրու հեռուստաընկերություններից մեկում հնչեցրած գնահատականը, թե ՀՀ պետական համակարգը կրիմինալ է:

«Կրիմինալ աշխարհի հետ ինձ որ կապում են… նախ ընչի՞ հմի կրիմինալ աշխարհ էլ կա՞: Կրիմինալը սաղ պետական... պետական կառույցն է ամենաուժեղ կրիմինալն այսօր... Էդ խեղճերն ի՞նչ են արել, սաղ գաղութները չորցած-նստած են էլի էդ խեղճ տղեքը, ի՜նչ են արել: Ի՜նչ կրիմինալ, դիտավորյալ կրիմինալի հետ են ինձ կապում, որ նորից խփեն քաղաքական ձևով, գցեն կրիմինալ աշխարհի վրա... ո՞ւր ա կրիմինալ աշխարհ, 80 տոկոսը իրենց հետ կապված մարդիկ են, ի՜նչ կրիմինալ, ի՜նչ բան, ի՜նչ լախանա, ի՜նչ ֆայտոն...»,-ասել էր Վարդան Ղուկասյանը:

ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը սկզբում չցանկացավ մեկնաբանել Վ. Ղուկասյանի այս հայտարարությունը՝ ասելով.

«Չեմ կարծում, որ ես այդ գործիչն եմ, որ այսպիսի հայտարարությունները պետք է մեկնաբանեմ: Էսօր պատահական բոլորն էլ ինչ-որ մի բան կարող են ասել: Պետք է հասկանալ՝ ինչի՞ համար է ասում, ի՞նչ հարցադրում է եղել...

Նման ելույթները, մոտեցումներն ու հայտարարությունները իմ թեման չեն, ես ավելի լուրջ և լավ դերակատարում ունեմ: Փողոցում, այստեղի Ազատության հրապարակում էլ մարդիկ ինչ ասես հայտարարում են՝ մեկը մի պահանջով, մյուսը՝ մեկ այլ պահանջով, բազմաթիվ հայտարարություններ են անում: Խնդիրն այն է, որ անգամ այդ հայտարարությունները նպաստելու են, որ բարեփոխումները ավելի ռեալ իրականացնենք»:

Իսկ ընդհանուր առմամբ, ասում եմ, մարդիկ կան խնդիրներ ունեն, և նման հայտարարությունները համարում եմ դատապարտելի և ոչ խոհեմ: Մենք անընդհատ բացասական իրավիճակի մեջ ենք ընկնում փոխհարաբերությունների պատճառով: Հիմա յուրաքանչյուրն իր փոխհարաբերությունից ելնելով՝ իր տեսակետն է ասում, թող ասեն, բան չի, ավելի լավ է՝ ասեն, հանգստանան, քան ներսում պայթեն»:

 

 

Աղբյուրը` Գալաtv.am

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին