▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սեդրակյանն ընդունե՞լ է մեղադրանքը. պարզաբանում է «Սիրունյան» իրավաբանական գրասենյակը

Այսօր տեղեկություններ էին տարածվել, թե էպոստագետ, ՀՀ նախագահի նախկին թեկնածու Վարդան Սեդրակյանը ցուցմունք է տվել և ընդունել իրեն առաջադրված մեղադրանքը: Սիրունյան իրավաբանական գրասենյակը պաշտոնական հաղորդագրություն  է տարածել, որում ասվում է.

«Հարգելի ընկերներ, երեկվանից «Սիրունյան» իրավաբանական գրասենյակ են դիմում բազմաթիվ լրագրողներ` խնդրելով մեկնաբանել Վարդան Սեդրակյանի կողմից իրեն առաջադրված մեղադրանքն ընդունելու փաստը:

Պաշտոնապես հայտարարում ենք, որ Վարդան Սեդրակյանն իրեն առաջադրված մեղադրանքի հետ համաձայն չէ և այն չի ընդունել»:

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին