▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դառնամ խնամած ձեռքիդ ու ասեմ` խնդրում եմ, մի թուղթ ստորագրի...

Լրատվամիջոցներով և իհարկե, ՖԲ-ով «դռնեդուռ ընկած» կրթության և գիտության նախարարը նոր հաղորդագրություն է տարածել, իհարկե այն չի վերաբերում կրթության ոլորտին: Եթե այդպես լիներ, ի դեպ, իմ դեպքում հետաքրքիր էր, թե երբ է սյունեցի մանկավարժի դրույքը հավասարվելու մնացած մարզերի ու մայրաքաղաքի գործընկերների դրույքին և 82.000-ից դառնալու 96.000: Ինչևէ: Այս անգամ առավել կարևոր էր, թե ինչ ապագա անհանգստություն ունի երիտասարդ նախարարը` Երևանի ընտրությունները, որին անդրադարձել է երեք կետով: Երևանը` պլացդարմ չէ, պոլիգոն չէ, մոնիտոր չէ: 1.Պլացդարմի դեպքում դա վերաբերում է 2017-2018թթ., ու արդեն հիմա նշում է, որ հետո էլ, եթե մեզ չընտրեք, կլինեն ստրկատիրական ու ֆեոդալական կարգեր: Անզուսպ մեկը, կհարցնի բա հիմա ի՞նչ է, նախնադա՞ր. ի վերջո, դրան են հաջորդել թե՛ ստրկատիրականը, թե՛ ֆեոդալականը: Պակաս հետաքրքիր չէր լինի իմանալ՝ ի՞նչ կարգավիճակ է իրեն վերագրում պարոն Աշոտյանը նախնադարում… Եվս մեկ անմեղ հարց՝ կներեք, դուք եք որոշում, որ հասարակարգն է ու էդ դեպքում ինչպես միշտ մոռացաք` բա ժողովուրդը ի՞նչ կարգավիճակ ունի: 2.Պոլիգոնը հանճարեղ է… Նախարարը բանակային կյանքը հիշած կլինի…բայց ասում են՝ չի ծառայել, ինչո՞ւ, երևի բանակը «բոցկլտացող» տեղ է, վախեցել է, դե հիմա մարդ է… Հանկարծ մեկն էլ ամբիցիա ունենար իր հետ կապված… լավ չէր լինի: 3. Դե, իսկ մոնիտորը նրա համար է, որ լավ տեսնենք, կարմիր գլխարկի ականջը կանչի, բայց դե ինքն էլ քիչ երևացողներից չի հիմա, բնորոշումը իրե՞ն էլ է վերաբերում: Իսկ խնամող ձեռքը վերջն էր… Դառնամ խնամած ձեռքիդ ու ասեմ` խնդրում եմ, մի թուղթ ստորագրի՝ մեր մանկավարժն էլ զգա, որ Հայաստանի մանկավարժներից մեկն է, ոչ թե Սյունիքի….

 

Սասուն Մանուկյանի գրառումը

Ֆեյսբուք

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին