▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դաշնակցականի համար ընկերոջ կորուստը ողբերգություն է

Բոլոր նրանց, ում համար դաշնակցականը դաշնակ է, Հայաստանը ընդամենը հանքավայր եւ այն քամելով հարստանալու միջոց, ում համար ՀՅԴ-ն եւ նրա ազգայնականությունը արհամարանքի առարկա է, միայն նրա համար , որ հաճոյանան իրենց կաթնատու շեֆերին, նրանց, ում համար Հրաչ Մուրադյանի սպանությունը քաղաքական դիվիդենտներ շահելու եւ աննորմալ հայտարարություններով Ֆեյսբուկում հանդես գալու պատճառ է, լռեք, ամոթ է: Մարդկանց դժբախտությունից մի օգտվեք, մի առիթավորվեք եթե սրտացավ չեք եւ հոգու խորքում նույնիսկ ուրախ եք տեղի ունեցածից, մի փորձեք ենթադրություններ անել նախկինի եւ ներկայի վերաբերյալ:

ՀՅԴ-ն երբեք իշխանություն չի եղել եւ մի ստեք, թե այն ժամանակ իշխանություն էր , հիմա ոչ... եւ այլն: Դաշնակցականի համար ընկերոջ կորուստը , ինչ պարագայում էլ այն պատահի, ողբերգություն է, բացառությամբ մի դեպքի` երբ զոհվում ես մարտի դաշտում: Պատահական չէր ֆիդայինների երդման տեքստի այն հատվածը, երբ երդվում էին «Բարով արժանանամ հրեղեն գնդակի համբյուրին»: 
Նողկալի է երբ տարիներ շարունակ դաշնակցություն քարկոծողները այսօր Հրաչի սպանության առիթով աջ ու ձախ տխմար ելույթներ են ունենում եւ իբր ցաելով , վրեժ պահանջում: Դուք Ձեր ճամփով սողացեք, մեզ թողեք մեր վշտի հետ: Լակոտ չենք, հասկանում ենք ամեն ինչ, նույնիսկ այն , ինչ դուք չեք հասկանում: Ձեր տվայտանքները գրոշի արժեք չունեն քանի դեռ անկեղծ չեք:

Հարություն  Հարությունյանի գրառումը

Ֆեյսբուք

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին