▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սկսել եմ կասկածել Միխայիլ Բաղդասարովի հայ լինելու մեջ

«Ժողովուրդը» գրել է, որ «սնանկ» Բաղդասարովը պատրաստվում է Ռումինիայում օդանավակայան կառուցել։ Այս կապակցությամբ պարզաբանումներ ստանալու համար ոչ մի կերպ չի հաջողվում կապվել հայ ժողովրդի ջանին կպած այս մեծ ու յողոտ տզրուկի մամուլի խոսնակի հետ, բայց լրատվական ծառայությունից հայտնել են, որ այդ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը, մշտապես նման լուրեր շրջանառվել են, ու մշտապես իրենք հերքել են այդ տեղեկությունը։

Դե եթե լարենք հիշողություններս, ապա կհիշենք որ ցանկացած լուր, որը մշտապես հերքել է Բաղդասարովի լրատվական ծառայությունը ի վերջո պարզվել է, որ իրականություն է՝ լինի դա նրա կողմից կուտակած պարտքային խնդիրները «Արմավիա» ընկերությանը վերաբերով, թե նույն «Արմավիայի» հավանական սնանկությունն ու վաճառքը, ուստի ես ավելի շատ հակված եմ հավատալու, որ մեր ազգասեր օլիգարխը ազգին թալանելուց զատ, մի բան էլ թալանով այլ պետություններին ա լավություններ անում՝ նրանց տնտեսության մեջ խոշոր ներդրումներ անելով, այնպես որ, չզարմանաք, երբ մի որոշ ժամանակ անց լսեք մոտավորապես այս կարգի նորություն. «Ռումինիայում գործարկվել է նոր օդանավակայան, որն ըստ որոշ աղբյուրների պատկանում է հայ գործարարի»...

Հ.Գ. Ես վերջերս իրոք սկսել եմ կասկածել Բաղդասարովի հայ լինելու մեջ...

Արմեն Առաքելականի գրառումը

Ֆեյսբուք

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին