▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վահան Հովհաննիսյանը՝ Գալուստ Սահակյանին. Խաշնարածները զենքի ի՞նչ մշակույթ պետք է ունենան

«Հանրապետականները հո Դաշնակցությունը չե՞ն, որ զենքի մշակույթ ունենան: Հանրապետականներն ի՞նչ կապ ունեն, որ սպանության մեջ ներգրավված լինեն: Անհեթեթություն է ընդհանրապես այդ միտքը շրջանառության մեջ դնելը»,- «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում, խոսելով Պռոշյանի ՀՅԴ-ական գյուղապետ Հրաչ Մուրադյանի սպանության մասին, հայտարարել է ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը` հավելելով, թե իր կուսակիցները «զենքի հետ առնչություն ունենում են միայն այլոց դեմ, ազգի թշնամիների դեմ, բայց յուրայինների նկատմամբ` երբեք»:

Yerkir.am-ի հետ զրույցում ՀՅԴ Բյուրոյի անդամ, ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Վահան Հովհաննիսյանը նշել է, որ իր համար զարմանալի չէ Գալուստ Գրիգորիչի «մտքի հերթական գոհարը», որովհետև նրանք, իհարկե, զենքի մշակույթ չունեն, հետո հայտարարեց. «Նրանք ընդհանրապես ոչ մի մշակույթ չունեն, ինչի մասին վկայում են Գալուստ Գրիգորիչի կուսակից մարզպետ Կովալենկո Շահգելդյանի արտահայտությունները: Եթե մշակույթի տակ հասկանում ենք կուլտուրա, ապա միակ կուլտուրան, որին նրանք տիրապետում են գանձագողությունն է: Խաշնարածներն զենքի ի՞նչ մշակույթ պետք է ունենան: Զենքի մշակույթը սպանության հետ կապ չունի, զենքի մշակույթ կարող են միայն ազնիվ մարդիկ ունենալ, այնպես որ` ես այդ հայտարարության մեջ ոչ մի զարմանալի բան չեմ տեսնում: Իսկ ինչ վերաբերում է ներքին և արտաքին թշնամիների դեմ զենք ուղղելուն, կարծում եմ` պարոն Սահակյանը շատ լավ գիտի Դաշնակցության զենքն ում դեմ է աշխատել 120 տարի և ավելի և ում դեմ կաշխատի, եթե հայ ժողովրդին վտանգ սպառնա»:

Վահան Հովհաննիսյանը նշել է նաև, որ, ցավոք, Գալուստ Սահակյանի այս հայտարարությունը ցույց է տալիս, որ մեր ժողովրդին սպառնացող ամենալուրջ վտանգը հենց ներսի որոշ ուժերի մտածողությունն է:

«Բայց մեր կանոնադրությունը թույլ չի տալիս այդ վտանգը զենքի սպառնալիքի ճանապարհով վերացնել, դրա համար մենք քարոզչությամբ ենք փորձում համոզել, որ անհեթեթ բաներ չխոսեն»,- եզրափակել է նա:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին