▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երդմնակալած ունենաք

Բայց դե էս երկրի բնակիչները ապրում են միայն ու միայն մոդայով, էլի, հո զոռով չի՞։ Սկզբից հացադուլը գցեցին մոդա, հետո դասադուլը մոդա ընկավ, հիմա է երդմնակալությունն է մոդայի մեջ։ Տպավորություն կա, որ էդ ընտրություններն ընդհանրապես կարող էին եւ չլինել, ով ընտրվել է՝ պիտի երդմնակալի, ով չի ընտրվել՝ նա էլ պիտի երդմնակալած ՈՒՆԵՆԱ։ Ասում եմ չբռնե՞մ ես էլ մի հատ ձեռի հետ երդմնակալվեմ… Որտե՞ղ… Ասեմ, ասենք՝ Տաշիրի կրիշին կամ Թումանյան վրայի Old Pekin չինական ռեստորանում… Ի՞նչ կլինի, մի հատ երդմնակալեմ, էլի, жалько что ли… Հա, ու ոնց որ հարսանիքներում են անում՝ սրանք էլ անպայման պիտի զարմացնեն, թե ովքեր են եկել կամ գալու իրենց երդմնակալությանը, քանի ավտո է եկել, ինչ ավտոներ էին (դեհ, Toyota-ով երդմնակալություն չես անի, էլի, բանակի քեֆ չի, մինիմում մի 50 հատ Mercedes պիտի լինի, մի քանի հատ Jaguar ու մի հատ էլ Maserati, ձեռի հետ)… Հիմա ասում են Րաֆֆի Հովհաննիսյանի երդմնակալությանը լիքը մարդ ա գալու դրսերից… Ռոստովից գողեր են գալու, Քըրքն ա գալու ու Սերժ Թանկյանը… Բայց դրանք տպավորիչ չեն… Ի՞նչ Թանկյան, եթե անձամբ Snoop Dogg-ն ա գալու էդ երդմնակալությանը, որովհետեւ Snoop-ը սիրում ա Րաֆֆի (Րաֆֆին Snoop չի սիրում, Snoop-ն ա Րաֆֆի սիրում, մանավանդ Րաֆֆու հետընտրական RAP-երը)։ 50 Cent-ն ա 20 ցենտ տվել, որ անձամբ մասնակցի Րաֆֆիի երդմնակալությանը։ Դրան գումարած Լոնդոնի Ֆիլհարմոնիկ Նվագախումբը՝ Հերբերթ Ֆոն Կարայանի կմախքի ղեկավարությամբ, (Կարայանն ինքը չի կարա գա, կմախքն ա եկել, որովհետեւ վաղուց մեռել ա էդ մարդը… բայց դե էն աստիճան չի մեռել, էլի, որ Րաֆֆիի երդմնակալությանը չկարենա գալ)…
Բայց դե ՀՀԿ-ն էլ նոր բան չի արել, էլի։ Քանի որ Սերժ Սարգսյանը շախմատ է շատ սիրում (չնայած ինքը դոմինոյի չեմպիոն ա)՝ ՀՀԿ-ն ափսե է պտտել ու Տիգրան Պետրոսյանի հոգին է կանչել… Հոգին էլ մի հոգով չի եկել, եկել է մի մի քանի հոգի հոգով՝ Հովհաննես Բադալյանի հոգին, Ագաթանգեղոսի հոգին, Չինգիզ Խանի հոգին ու մի հատ լրիվ անկապ, մարշրուտնու շոֆերի հոգի… Հիմա ի՞նչ պիտի անեն դրանք էնտեղ, ֆուցԸնություն, ինչ… Որովհետեւ մեկ ա, Snoop-ը Րաֆֆիի մոտ է լինելու, էնպես որ Րաֆֆին իր երդմնակալությամբ խզարեց աչքիս…

Թատերագիր Վահրամ Սահակյանի գրառումը

Ֆեյսբուք

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին