▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վահրամ Սահակյան. Հայ, վիկինգ և ացտեկ կանանց տարբերությունը

Մեկ-մեկ կգան ԸՆԵՆՑ հին հարցեր կտան, ԸՆԵՆՑ ժամկետն անցած հարցեր, որ մարդ չի իմանում, թե ինչ պատասխանի, ինչի՞ պատասխանի կամ ում ա դա պետք, եթե պատասխանի… Ասենք կհարցնեն (շատ բարակ ձենով)՝ «Պարոն Սահակյան, ի՞նչ կասեք կանանց եւ տղամարդկանց հարաբերությունների մասին»… Արա, արա, արա, արաաա… 
Բայց դա ի՞նչ պատասխանելու հարց ա, ի՞նչ կին, ի՞նչ տղամարդ, ո՞վ ա հիմա նման հարցեր քննարկում… Կին-Տղամարդ՝ էդ հարցերը 14-րդ դարից հետո պիտի չքննարկվեն, էլի… Բայց ավելի վատը կա՝ «Ըստ ձեզ հայ կանայք ե՞ն լավը, թե՞ ֆրանսուհիները»… Մթամ՝ ի՞նչ։ Պատասխանեմ, լավ։ Նախ՝ վերջին 25 տարին ես ոչ հայ կնոջ հետ եմ շփվել, ոչ ֆրանսուհու, ոչ հոլանդուհու, ոչ էլ գեղցի իտալուհու։ Իմ ճաշակով չեն իրենք։ Չեմ սիրում ես դրանց։ Ես սիրում եմ ՉՏԱՐԱԾՎԱԾ տեսակի կանանց… Մի տեսակ՝ վերացած ազգերից, էլի… Օրինակ՝ վիկինգ կանանց եմ շատ սիրում… չնայած թե անկողնում եւ թե կյանքում՝ շատ են վրա քշում… (Դե ես ասում եմ՝ վիկինգ, դուք հասկացեք՝ դանիուհի, էլի)… Վիկինգը շատ լավ բան է, ոչ մի կոմլեքս, ոչ մի ավելորդ հավակնություն չունեն իրենք… Ոչ ասում են՝ «Իրար հետ ՏԵՂ չենք գնում» (50 տարի էլ ապրեմ՝ մեկ ա չեմ հասկանա, թե էդ ինչ ՏԵՂ են ուզում դրանք գնան), «Մի բան ասեմ, ինձ ճիշտ հասկացի» (թե օրինակ ինչի՞ պիտի սխալ հասկանամ) կամ՝ «Եթե ճիշտն ասեմ…» (մինչեւ էդ ամեն ինչ սուտ էր ասում, էլի)… Չէ, վիկինգ կնոջն ի՞նչ է պետք՝ ձուկ բռնի-ուտի, երբ ուզի սեքսով զբաղվի, ներվեր չսղոցի։ Ացտեկ կանայք վատը չեն (կենտրոնական Մեքսիկայում են գլուխները կախ ապրում), տեղը տեղին, օջախում իր տեղն իմացող, սիրուն, դոբռի… Թող տոլմա չսարքի ու չպահանջի, ինքը կակտուս ա ուտում… Ու միշտ ՀՆԱԶԱՆԴ ա… Քաղաքականությամբ չի զբաղվում, չի ասում՝ «Դա մեզ, ացտեկ կանանց չի վայելում»… Հիմար բաներ չի ասում, էլի… Ացտեկ կինը ԵՐԲԵՔ չի ասի՝ «Ասել եմ ընկերուհուս տանն եմ, մամաս կարող ա զանգի ընդեղ, դրա համար ժամը 9-ին պիտի տանը լինեմ, որ մամաս տանկարծ չիմանա» (թուուուհ…), որովհետեւ ացտեկ-ջոքանչ մաման րոպեն մեկ աղջկան չի զանգի ու զզվցնի, էլի (վաբշե էնտեղ ՍՈՏԸՎԻ չկա, իրենք էդ դարում չեն դեռ)։
Շատ լավն են նաեւ կելտ կանայք, գունն կանայք, սկյութ կանայք, ուրարտացի կանայք, սամարացիները, դալմաթները… Սեքսում беспредел են պարթենոնացի կանայք, էլ չեմ խոսում խեթերի ու կարելացիների մասին… Այ, գոթերն են մի քիչ կասկածելի, չես ջոկում՝ կարող ա՞ դրանց մեջ կանայք չկան… 
Չգիտեմ։ Բայց դե կարելի էր, էլի, կարելի էր հայ կանանց հետ էլ շփվել։ Բայց ԻՆՔԸ պիտի էնպիսին լինի, որ չնվնվա, կարծիքներ շատ չհայտնի, չվիճի… Ինքը պիտի անջատված լինի, հրավիրես, բերես տուն ու նոր ՄԻԱՑՆԵՍ… Տեսնես՝ ո՞նց է աշխատում միացրած ժամանակ… Ես ի՞նչ իմանամ, կարող ա էդ հայ կինը ընենց մակարդակով բաներ անի, որ վիկինգներն ու ացտեկները չեն էլ երազի… Բայց դե վերջում պիտի անջատես, թե չէ մի բան կասի ու սաղ երեկոն կփչանա… 
Բեր ես մնամ իմ վիկինգների հետ… Ամենակարեւորն էն է, որ ոչ մի վիկինգ, ոչ մի ացտեկ, ոչ մի հին հռոմեացի, ոչ մի գաղիացի կին վերջում նման բան չի ասի՝ «ԱՐԻ ՄՆԱՆՔ ՈՐՊԵՍ ԼԱՎ ԸՆԿԵՐՆԵՐ»…
Ախր ո՞վ ա հիմա ըտենց նախադասություն ասում, այ ձեր ցավը տանեմ ես…

Թատերագիր Վահրամ Սահակյանի գրառումը

Ֆեյսբուք

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին