▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գոնե Հրանուշ Հակոբյանին նշանակեիք վարչապետ

Տիգրան Սարգսյանի նշանակումով նոր փուլ սկսվեց Հայաստանում, որի անվանումը ավելի դիպուկ կհնչի ռուսերեն լեզվով  «НЕ ПОНЯТНО НО ЗДОРОВО»: Հիմա փորձենք հարցերով և կարծիքներ հայտնելով հասկանալ, ո՞րն էր այս նշանակման «НЕ ПОНЯТНО»-ն և ո՞րը «ЗДОРОВО» –ն: 
Եվ այսպես «НЕ ПОНЯТНО»
• Ոնց կարելի էր նորից վարչապետ նշանակել մի մարդու, որի աշխատանքից իրոք հիասթափված է ամբողջ ժողովուրդը
• Որին դեմ էին բոլոր կուսակցությունները
• Ով ասոցացվում էր արտագաղթի հետ
• Ում մասին գյումրեցիք նույնիսկ անեկդոտ էին հնարել, որ Երևանում շուտով արտագաղթի արձանն են կանգնեցնելու Տիգրան Սարգսյանի կերպարով
• Ոնց կարելի է այն մարդուն նշանակել վարչապետ, ում հնչեցրած խոսքը բարձր ամբիոններից արդեն ժպիտ է առաջացնում անապահով խավի մոտ, քանզի կոպիտ գնահատականներով շատ նման է բացարձակ ստի
• Ոնց կարելի է վարչապետ նշանակել մի մարդու, ում Դուք 2015 թ-ի սեպտեմբերի 15-ին «համարյա մեղադրեցիք ատկատների մեջ..», իսկ դրանից հետո հանձնարարեցիք իրեն, որպեսզի նա բացահայտի վերոհիշյալ ատկատները: Բնականաբար նա դա չարեց և փոխարենը դեռ մինչև 2013 թ-ի նախագահական ընտրությունները Դուք իրեն Ձեր հանձնարարությունները չկատարելու համար հեռացնեիք աշխատանքից նորից ՀՀԿ-ի որոշմամբ նշանակեցիք վարչապետ
• Ոնց կարելի է վարչապետ նշանակել մի մարդու, որը թեկուզ եթե տնտեսական, ինչ, որ աճ ապահովվում է, ապա դրա հետ մեկտեղ երկրաչափորեն մեծացնում է երկրի արտաքին պարտքը:
• Ոնց կարելի է վարչապետ նշանակել մի մարդու, որը պետք է կյանքի կոչի « Ապահով Հայաստան» կարգախոսը, իսկ դրա փոխարեն չունի արմատական և հեղափոխական բարեփոխումների հանրային լսումներով «ժողովրդի կողմից վստահության քվե» ստացած ծրագիր
• Եվ վերջապես, ինչպես կարելի է վարչապետ նշանակել մի մարդու, լոկ այն բանի համար, որ նրան շատ է ուզում այդ պոստում տեսնել նրա ուսուցիչ Վազգեն Մանուկյանը
Հիմա «ЗДОРОВО» –ն`
• Այն, ինչ կատարվեց Տիգրան Սարգսյանին վարչապետի պաշտոնում նշանակելով կարելի է համարել ԲՀԿ-ին ռեալ գնահատական տալու ևս մեկ միջոց: բացատրեմ, թե, ինչու. Այն, որ բոլոր կուսակցությունները իրոք պարբերաբար հայտնում էին իրենց անվստահությունը Տիգրան Սարգսյանին դա փաստ է, բայց այդ կուսակցություններից մեկը ԲՀԿ-ն դա անում էր շատ վառ արտահայտումով և կարելի է ասել ԲՀԿ-ին ոչ բնորոշ հետևողականությամբ: Եվ ընդհանրապես հաշվի չնստել ԲՀԿ-կարծիքի հետ, այս հարցում վկայում է միայն մի բանի մասին, որ իրականում ԱԺ-ում երկրորդ քաղաքական ուժը ԲՀԿ ֆրակցիան այդքան էլ ուժեղ չէ, ինչքան իրենք են իրենց «ֆետիշացնում»: Եվ լավը այն է, որ այս նշանակումով հստակ երևաց «ընդդիմադիր», կամ այլ ընտրանքային կուսակցությունների ռեալ արժեքը:
Հ.Գ-Ավարտելով կցանկանայի նկատել, որ եթե ՀՀԿ-ն չուներ կադրային բազա այսպես ասած վարչապետացուների ցանկ, ապա նա ավելի ճիշտ կաներ, եթե թեկուզ մի որոշ ժամանակով վարչապետ նշանակեր Հրանուշ Հակոբյանին: Նախապես ասեմ, որ սա Հրանուշ Հակոբյանի փիառը չէ, ուղղակի անցնելով խորհրդային տարիների բարդ կադրային մրցակցության դպրոց վերջինս միշտ պատվով է դուրս եկել բարդագույն դժվարություններից: Համենայն դեպս նրա ռեյտինգը միանշանակ ավելի բարձր է քան Տիգրան Սարգսյանինը: Իսկ երբ լավ ես ուսումնասիրում ներկայիս ՀՀԿ-ի կադրային բազան նրանից ավելի պատրաստված անձնավորություն գրեթե չկա այնտեղ:

Կարեն Թումանյանի գրառումը

Ֆեյսբուք

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին