▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

36 քվեաթերթիկ նետվել են քվեաթուփ առանց կնքելու

Նոր բացահայտումներ  Երևանի ավագանու ընտրություններում կատարվող խախտումների վերաբերյալ, որոնք արձանագրել է «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնությունը.

13/25 տեղամասում (Նոր Արեշի թիվ 69 մանկապարտեզ), հանձնաժողովի նախագահը մոռացել է բերել ծրարների վրա դրվող կնիքը, արդյունքում 36 քվեաթերթիկներ նետվել են քվեաթուփ առանց կնքելու:

07/23 թանաքը` 121 դպրոց, կնիքը անձնագրում դնելուց անմիջապես հետո թաշկինակով սրբվել է:

07/05 ԶԼՄ ներկայացուցչին փորձել են խոչընդոտել ներկա գտնվել եւ հետեւել քվեարկության ընթացքին:

08:56-ի դրությամբ բազմաթիվ ահազանգեր կան 8, 12 ընտրատարածքների տեղամասերից, որ անձնագրերում դրված կնիքների թանաքը արագ ցնդում է կամ հեշտությամբ սրբվում են:

7/23 ընտրատեղամասում փորձել են կնիքը, այն անձեռոցիկով մաքրվում է

13/05 կուտակումներ ընտրատեղամասի միջանցքներում

07/14 ընտրատեղամասում 8:00-ի դրությամբ (թիվ 80 նախակրթարան) ներկա են միաժամանակ 3 ՀՀԿ վստահված անձինք:

7/32 գրանցվել է ընտրողների խմբերի փոխադրում, կուտակումներ տեղամասից դուրս, ընտրողների ուղղորդում

13/36 տեղամասի (Նուբարաշենի 175 դպրոց) ընտրացուցակներում ընդգրկված են քաղաքացիներ, որոնց Երեւանի գրանցումը սկսվում է 2013 թ. փետրվարի 21 ից:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին