▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գնահատականները կտրվեն ժամը 8-ից հետո. Սերժ Սարգսյան

Ս.Սպանդարյանի անվան թիվ 24 դպրոցում տեղակայված 9/11 ընտրատեղամասում քվեարկեց  ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը տիկնոջ` Ռիտա Սարգսյանի հետ միասին:  «Ես ընտրել եմ համեստ ու հստակ կառավարող տեսակ, քվեարկել եմ այն մարդու և քաղաքական ուժի համար, որը հստակ պատկերացնում է Երևանի քաղաքապետի և ընդհանրապես` Երևանի քաղաքապետարանի դերը և նշանակությունը»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Սերժ Սարգսյանը։  Իսկ թե ինչպես է ՀՀ նախագահը գնահատում ՀՀԿ-ի աշխատանքը, Սերժ Սարգսյանն ասաց, որ գնահատականներ տալու ժամանակը չէ. «Գնահատականները կտրվեն ժամը 8-ից հետո»,- հավելեց նախագահը:

 

Տեսանյութը` Report.am

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին