▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ծրարը թողել են, քվեաթերթիկը` տարել

Արաբկիր վարչական շրջանի Ստեփան Զորյանի անվան թիվ 56 դպրոցում տեղակայված թիվ 5/27 ընտրատեղամասում առավոտյան ժամը 10:15-ի սահմաններում հանձնաժողովի անդամներից մեկը հայտարարել է, որ քվեախցիկում դատարկ ծրար է եղել, որը քաղաքացիներից մեկը փոխանցել է հանձնաժողովի անդամներին. տեղեկացնում է  168.am-ը: Հանձնաժողովի որոշ անդամներ դժգոհել են, թե այդպիսով «կարուսել» քվեարկություն է սկսվելու, սակայն հանձնաժողովի մյուս անդամները այդ փաստը բացատրել են նրանով, թե «պարզապես երկու ծրարներ իրար կպած են եղել»: Ներկաները պնդում էին, որ պետք է արձանագրություն կազմել, քանի որ քվեաթերթիկը դուրս է հանվել՝ ընտրական «կառուսելի» համար: Նշենք, որ դպրոցի բակում որոշ տղամարդիկ էին խմբված, որոնք հետևում էին քվեարկության եկող մարդկանց անցուդարձին: 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին