▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բանկը վստահեցնում է, որ «ատրճանակով» անձի կողմից ակնհայտ բռնարարք չի իրականացվել

Արդեն տեղեկացրել ենք, որ «Ինեկոբանկի» գլխավոր մասնաճյուղում այսօր  միջադեպ էր գրանցվել:

Ավելի ուշ, ի պարզաբանում մամուլում տեղ գտած մի շարք հրապարակումների, Ինեկոբանկը պաշտոնապես հայտնել  է.

Այսօր` մայիսի 6-ին, առավոտյան ժամը 11.15-ի սահմաններում Ինեկոբանկի Աբովյան 18 մասնաճյուղում վճարում կատարող տղամարդու ձեռքում Բանկի աշխատակիցները տեսել են ատրճանակ,  ինչի վերաբերյալ անվտանգության պատասխանատուները և Բանկի աշխատակիցներն ամիջապես տեղյակ են պահել իրավապահ մարմիններին:

Տղամարդը կարճ ժամանակ անց Ոստիկանության աշխատակիցների կողմից տեղափոխվել է ոստիկանության բաժանմունք:

Տեղեկացնում ենք նաև, որ տվյալ անձի կողմից ակնհայտ բռնարարք կամ սպառնացող գործողություն չի իրականացվել: Դեպքի վերաբերյալ և տղամարդու անձը հաստատելու ուղղությամբ կատարվում է նախաքննություն, իսկ Ինեկոբանկի Աբովյան 18 մասնաճյուղը գործում է բնականոն ռեժիմով:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին