▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Աղանդավորները հավաքներ են անցկացնում Մոնումենտում

Վերջերս ԱՄՆ պետդեպը հրապարակեց կրոնական ազատության մասին ամենամյա զեկույցը, որտեղ մեր երկրին վերաբերող հատվածում մասնավորապես նշվում է. «Թեև Սահմանադրությամբ ամրագրված է կրոնական ազատության իրավունքը, այդուհանդերձ որոշ օրենքներ և հայեցակարգեր սահմանափակում են այդ ազատությունը: Հաշվետու ժամանակահատվածում  կրոնական ազատության իրավունքը խախտելու վերաբերյալ հաղորդագրություններ են ստացվել: Օրենքներն արտոնություններ են շնորհում Հայ առաքելական եկեղեցուն (փաստաթղթում նշվում է, որ Հայաստանի բնակչության (2011թ. մարդահամարի տվյալներով՝ 2 մլն 800 հազ. մարդ) մոտ 90 տոկոսը Հայ առաքելական եկեղեցու հետևորդներ են), ինչից չեն օգտվում կրոնական մյուս կազմակերպությունները:

 

Գրանցված կրոնական կազմակերպությունների մեծ մասը հայտնել են, որ իրենց գործունեությունն իրականացնելիս օրենսդրական խոչընդոտների չեն հադիպել: Այդուհանդերձ, Եհովայի վկաներիհաղորդագրության համաձայն՝ հաշվետու ժամանակահատվածում այդ կազմակերպության 31 անդամներ շարունակել են բանտում մնալ՝ կրոնական համոզմուքների հիմքով պարտադիր զինվորական կամ այլընտրանքային ծառայությունից հրաժարվելու պատճառով»

Միացյալ Երիտասարդական Լիգան պետդեպի զեկույցը համարում է միակողմանի և հորդորում այդ կառույցին լինել առավել օբյեկտիվ, քանզի իրականում բազմաթիվ կրոնական կազմակերպություններ (աղանդներ) ՀՀ-ում իրագործում են ազգաքայքայիչ գործունեություն:
Օրինակ, սուտ բժշկության անվան տակ շորթվում են բազմաթիվ գումարներ, մարդկանց դրդում ինքնասպանության և այլն:
Միացյալ Երիտասարդական Լիգան ունի հստակ տեղեկություններ, որ ՀՀ-ում գործող կրոնական կազմակերպություն կոչվածներից մեկը Հաղթանակի (Մոնումենտի)  այգում անցկացնում են հավաքներ, կազմակերպելով <<աղոթքներ>>: ՄԵԼ-ը հորդորում է վերը նշված կառույցին, ինչպես նաև ՀՀ պատկան մարմիններին, զբաղվել այդ արատավոր երևույթի վերացման ուղղությամբ:
Իդեպ մի քանի օրից, եթե որևէ լուծում չտրվի այս խնդրին, ապա ՄԵԼ-ը կհրապարակի այդ աղանդի անունը, հավաքների հստակ ժամանակացույցը, ինչպես նաև այն անձանց լուսանկարները, ովքեր իրավասու են այդ երևույթը կանխելու, սակայն անտարբեր անցնում են այդ ամենի կողքով:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին