▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Փոխգնդապետը՝ Սուրեն Խաչատրյանի պարգևատրելու մասին. «Նրան պետք է ոչ թե խաչ տային, այլ` խաչեին»

«Նրան պետք ա ոչ թե խաչ տային, այլ` խաչեին»,- խոսելով Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանին Մարտական խաչ 2-րդ աստիճանի շքանշանով պարգևատրելու մասին` ԳԱԼԱ-ի հետ զրույցում ասել է փոխգնդապետ Իվան Պողոսյանը: «Դա նման է նրան, որ հասարակության երեսին ապտակ տաս այն իմաստով, որ դուք ինձ չեք ընտրել, ում ամենաշատն եք քննադատում, նրան կտամ մեդալ: Մեզ մոտ այդ շքանշաններն արժեզրկվել են: Սահմանային գյուղերում տղաներ կան, որոնք սուսիկ-փուսիկ կռվել են, հիմա խեղճ ու կրակ ապրում են: Հերոսությունը կատարում են հենց էդպես: Էդ ճչան մեդալները, պարգևներն ուղղակի ծիծաղելի են, որովհետև ես անձամբ գտնում եմ, որ շքանշաններ ու մեդալներ պետք է տալ վիրավորներին ու զոհվածների ընտանիքներին: Երբ շքանշանները բռերով են բաժանում, այն էլ` նրանց, ում ուզում են, արդեն արժեզրկվում է: Շատ ա եղել, որ մենք ներկայացրել ենք իսկական արժանավոր տղաներին շքանշանների, չէին տալիս»,- նշել է նա: Լրագրողի այն հարցին, թե հնարավոր համարո՞ւմ եք, որ ազատամարտիկների բողոքի ակցիաները բերեն հուսալի արդյունքի, նա պատասխանել է. «Երբ իրար հավաքվում են, էն նախկին ոգին վերականգնվում է: Էդպես ավելի հեշտ է ապրելը: Իսկ երկրորդ` էդ մարդիկ ի՞նչ պիտի անեն, ո՞ւր աշխատեն…Պետությունը գլխավորում են խելոքները, բայց պաշտպանում են ուժեղները: Ուժեղները գնացին պաշտպանեցին, էսօր նրանց վերցրել ու դեն են շպրտել: Արդյո՞ք դա բարոյական է»: Նա դժգոհել է ընդհանուր լքվածության մթնոլորտից, որը տիրում է բանակում. «Զինվորները խրամատում ասում են` տերովին տերն ա տարել, անտերին էլ գելն ա կերել. նրանց մեջ արդեն մտած ա էդ դատապարտվածությունը: Առաջին գծում նստած ա զինվորը ու զգում ա, որ մենակ ա, ինքն իրա թիկունքը չի զգում: Էսօր բանակում էդ պրոբլեմատիկան կա: Մարդիկ չեն փորձում դրա պատճառները գտնել, լուծել, այլ` փորձում են «պաժարնի կամանդայի» նման մեկ այս կրակը հանգցնել, մեկ` այն: Էսօր Սեյրանը գնաց, մեկի թաղմանը մասնակցեց, ի՞նչ ա անելու հետո: Մնացած բոլոր թաղումներին գնալու ա` մասնակցի՞: Էսօր դիմակները դեն ա նետված: Երբ իրանք համատարած տեսնում են, որ ժողովուրդը… էդ խաղն էլ չեն կարողանում կարգին տանել, ժողովուրդը իրանց չի ընտրում: Իրանք դա հասկացել են, ձեռքները թափ են տվել, դիմակները դեն են նետել ու իրանց նման են ապրում` մեդալները իրանց են բաժանում: Կան մարդիկ հասարակության մեջ, որոնց հետ շփվելը, որոնց պաշտոն տալը արդեն խարան ա իշխանության համար»: 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին