▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արքայազնը գերադասել է ուտելիքը, այլ ոչ թե մարդկանց

 

Վայրի բնության պաշտպան համաշխարհային կազմակերպության ղեկավար՝ Չարլզ Ֆիլիպ Արթուր Ջորջ Վինձորը, նույն ինքը՝ ժամանակին բազմաթիվ օրիորդների, այսօր՝ տիկնանց երազանքի աղբյուր արքայազն Չարլզը երեկ երեկոյան Երևանի Dolmama ռեստորանում վայելել է գառան թիակ, իշխանի փափկամիս և ծառի սունկ: Խմիչքներից արքայազնը նախընտրել է հայկական «Կարաս» գինին:

Ռեստորանից տեղեկացնում են, որ արքայազնը ասել է, թե «սրանք ամենահամեղ ուտեստներն են, որ ես երբևէ փորձել եմ»: Արքայազնի՝ Երևանում անցկացրած ողջ օրվա ընթացքում, նրան հետևել են լրագրողները, պարզապես օրիորդներ, և պարզապես կանայք՝ որպես կանոն անգլիական ոճի նորաձևությամբ հագնված: Չարլզը, սակայն, նրանցից ոչ մեկի վերաբերյալ չի ասել, թե՝ «նա ամենագեղեցիկ կինն է, որ ես երբևէ տեսել եմ»...

Արքայազնն, առհասարակ, ուտելիքի հետ շփումները գերադասել է սովորական մարդկանց հետ շփումներից: Երևանում բրիտանական դեսպանատնից Չարլզին հավանաբար հուշել էին, որ եթե նա Երևանում մոտենա ցանկացած մեկին ու ասի՝ «Ես արքայազն եմ», ապա հետևանանքները բավականին տխուր կլինեն...


Ի դեպ, այս ամենն իմանալուց հետո, գործավարուհի Լիլիթը, օգտվելով ոչ աշխատանքային օրվա արանձնահատկություններից, գնաց խանութ, գնեց գառան թիակ, իշանի փափկամիս, ծառի սունկ՝ չմոռանալով «Կարաս»  հայկական գինին, ու հրաշալի ընթրիք պատրաստեց իր ամուսնու համար, ով «դզող–փչող» է աշխատում Բանգլադեշում: Լիլիթը չմոռացավ ամուսնուն շշնջալ՝ «Դու ես իմ արքայազնը»:

 

Հովիկ Աֆյանի գրառումը

Ֆեյսբուք

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին