▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ոստիկանությունը տարածել է 20 մլն դրամի փոխանցման անդորրագիրը

 

Մայիսի 24-ին ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը Արմավիրի մարզի կարկուտից տուժած համայնքների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ հավաստիացրել էր, որ  ոստիկանությունն անմասն չի մնա բնական աղետից տուժած հողագործների խնդիրների լուծմանն աջակցելուց և այդ ուղղությամբ արդեն իսկ գործնական քայլեր են արվել. մասնավորապես, ոստիկանության անձնակազմը հանգանակություն է սկսել՝ դրամական միջոցներով արմավիրցիներին օգնելու համար:

Մայիսի 29-ի դրությամբ ոստիկանության կողմից ՀՀ գյուղի և գյուղատնտեսության աջակցման հիմնադրամին փոխանցվել է ավելի քան 20 միլիոն դրամ գումար: Ոստիկանությունն իր հանձնառության համաձայն՝ շարունակում ոչ միայն աղետից տուժածների, այլև ընդհանրապես գյուղացու հոգսը թեթևացնելուն ուղղված ձեռնարկումները, իսկ ոստիկանության տարածքային կառույցները, ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի ցուցումով, սերտորեն աշխատում են գյուղական համայնքների ղեկավարների հետ՝ բնակչության խնդիրների լուծմանն աջակցելու նպատակով. տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից: 


Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին