▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՆԳՆ-ն փնտրում է հաշմանդամ տղամարդուն անվասայլակի վրայից գցած մարդուն

Եկատերինբուրգում ոստիկանությունը փորձում է պարզել այն տղամարդու ինքնությունը, ով ճամփեզրին հանգիստ կերպով անվասայլակի վրայից գցել է մի հաշմանդամ մարդու: Տեսագրության մեջ երևում է, որ տղամարդն իջնում է թանկարժեք «Մերսեդես ML» մակնիշի մեքենայից և «հաշվեհարդար տեսնում» ճանապարհին մուրացկանությամբ զբաղվող հաշմանդամ տղամարդու նկատմամբ. տեղեկացնում է lifenews.ru-ն: Տեսագրության մեջ երևում է, որ հաշմանդամ մարդը մոտեցել էր սպիտակ ջիպին, ձեռքը փորձում էր ավտոմեքենայի պատուհանից ներս մտցնել: Վարորդը փակում է պատուհանը, սակայն  մուրացկանը շարունակում է պնդել ու գումար խնդրել մեքենայի ուղևորներից:  Ի վերջո, վարորդի կողքին նստած ուղևորն իջնում է ու հաշմանդամ տղամարդուն անվասայլակի վրայից գցում հենց ճամփեզրին:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին