▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նախկին ծանրամարտիկի ծանր պահվածքը.Յուրի Վարդանյանը խուսափում է լրագրողներից

Օրերս կառավարությունը , որոշում էր կայացրել ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն ազատել Սամվել Խաչատրյանին, մեկ այլ որոշմամբ, փոխնախարար  նշանակելով կադրային ոստիկան Նազարեթ Մնացականյանին:

Այս թեմայով համացանցում տարբեր կարծիքներ  ու տեսակետներ հնչեցին: 

ASEKOSE.am-ը փորձել է  թեմայի վերաբերյալ զրուցել նախարարի հետ` մասնավորապես  նրանից ճշտելով հետևյալ հարցերի պատասխանը.

Ի՞նչ է անելու կադրային ոստիկանը սպորտի նախարարությունում: 

Յուրի Վարդանյանի շրջապատում շա՞տ են կադրային ոստիկանները  և արդյոք նրանցից ոմանք նույնպես չե՞ն հայտնվելու Սպորտի նախարարության աշխատակազմում:  Եվ` որևէ պարտավորվածություն ունի՞ նախարարը կադրային ոստիկանների առջև:

Այս բոլոր հարցերի պատասխանները ASEKOSE.am-ը կկարողանա իր ընթերցողներին ներկայացնել, մոտ ապագայում, երբ Յուրի Վարդանյանը որոշում կայացնի ակտիվացնել իր շփումները ԶԼՄ-ների հետ:

Իսկ պասիվության շրջանում սպորտի նախարարը   ASEKOSE.am-ի թղթակցին շաբաթ հեռախոսով փոխանցել է, թե «խմբագրությունում բոլորին ասա, որ այլևս լրագրողները չզանգեն իմ անձնական բջջային հեռախոսին»՝ չհետաքրքրվելով անգամ, թե ինչ թեմայի վերաբերյալ է լրագրողը ցանկանում զրուցել նրա հետ: 

ASEKOSE.am -ն այսօր էլ  կապ հաստատեց Յուրի Վարդանյանի մամուլի խոսնակ Ավետիս Բաբաջանյանի հետ, ով  նշեց, որ նախարարը հրաժարվում է որևէ հարցազրույց տալ, որ անգամ հարցերը գրավոր կերպով ուղարկելն անիմաստ է, քանի որ  նա հիմա չի պատասխանելու:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին