▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչու Մոնսերատ Կաբալյեին բեմ բերեցին ավտոմեքենայով և ինչո՞ւ նրան սկսեցին ծաղրել

80-ամյա Մոնսերատ Կաբալյեն, որը հազիվ է շարժվում, եկել է Հայաստան, գնացել Արցախ, եղել Գանձասարում... Վտանգել է իր առողջությունը, քաղաքացիական ու մարդկային խիզախություն հանդես բերել... Համոզված եմ, որ դեռ այսօր էլ ունենք շատ ու շատ նշանավոր համարվող արվեստագետներ, գիտության ու կրթության գործիչներ, անգամ քաղաքական այրեր, ովքեր Արցախում չեն եղել, մինչդեռ Կաբալյեն, արհամարհելով Ադրբեջանի ԱԳ սպառնալիքները, մեկնեց հերոսական երկիր... Նրան բեմ բերեցին ավտոմեքենայով, այո՛, որովհետև հազիվ է շարժվում, որովհետև ոտքերի տկարություն ունի... Ու ահա ոմանք սկսել են քննադատել, ,,շշմեցնող մանրամասներ,, հրապարակել, ծաղրել աշխարհահռչակ երգչուհու կատարումները... Երևի այդ ծաղրողներն ու հեգնողները 80 տարեկանում մկկալ էլ չկարողանան, դիրիժորական փայտիկի ծանրությունից գլորվեն, չնայած այսօր էլ, որպես դիրիժոր, միայն խղճահարություն են առաջ բերում... Ամոթ է, արգահատելի է ծաղրել մեծանուն երգչուհուն: Այն հանգամանքը, որ այս տարիքում նա բեմ է բարձրանում և իր արվեստը ներկայացնում, արդեն խոր հարգանքի է արժանի...

Լևոն Մութաֆյանի գրառումը

Ֆեյսբուք

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին