▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Շունը փոխարինել է երկու երեխաների մորը

Քենիայում Օսկար անունով շունն արդեն 7 տարի է, ինչ երկու փոքրիկների է խնամում: Կենդանին իր ողջ ժամանակը հատկացնում է 7-ամյա Դևիդին և նրա 6-ամյա քրոջը` Մերիին: Նրանցից մայրը հեռացել է` ալկոհոլից կախվածություն ունենալու պատճառով:

Գյուղի բնակիչները պատմել են, որ Օսկարն ամեն օր նրանց դպրոց է ուղեկցում և համբերատար սպասում է այնքան, մինչև նրանք կավարտեն դասերը. գրում է  Life News-ը:

Երեխաների միակ ազգականը տարեց տատիկն է` Սյուզան Վանժիկուն: Նա խնամում է երկու աղջիկներից ծնված ևս 5 թոռների, որոնց պահելու համար շուկայում բանջարեղեն է վաճառում: 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին