▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պաղպաղակի օր` Կենդանաբանական այգում

Երևանի կենդանաբանական այգին, Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) օգոստոսի 4-ին, ժամը` 4-ին հայտարարում են «Պաղպաղակի օր» միջոցառումը:

Կենդանի երաժշտություն, զվարճալի խաղեր, քաղցր մրցանակներ ու շատ պաղպաղակ, ընդամենը 50 դրամով: Պաղպաղակի վաճառքից ստացված ողջ հասույթը կուղղվի Երևանի կենդանաբանական այգու կենդանիների պայմանների բարելավմանը:

Իսկ Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) կներկայանա խաղ-մրցույթի տաղավարով, որտեղ հաղթողը կարժանանա գլխավոր մրցանակի (հեծանիվ):

Իսկ ժամը16:00-ից սկսած Երևանի կենդանաբանական այգու մուտքը մինչև 16 տարեկան երեխաների համար կլինի անվճար. տեղեկացնում են Կենդանաբանական այգու մամլո ծառայությունից:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին