▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Եռաչափ նկարներ` Ազատության հրապարակում

«Երևանյան ամառ»  ծրագրի շրջանակում առաջիկա օրերին հերթական հետաքրքիր անակնկալն է երևանցիներին մատուցվելու: Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ Ազատության հրապարակում աշխատանքներ են տարվում եռաչափ նկարների ստեղծման ուղղությամբ: Այդ նպատակով Երևանում է Գերմանիայից ժամանած աշխարհահռչակ եռաչափ (3D) նկարիչ Նիկոլայ Արնդտը:

Եռաչափ գլխավոր նկարի` Կարապի լճի թեման ընտրվել է տեղանքին համապատասխան և առաջին անգամ է պատկերվում: Աշխատանքը կատարվում է ծածկի տակ` հատուկ ջրակայուն և ջերմակայուն ներկերով: Զուգահեռ, Ազատության հրապարակում, Նիկոլայ Արնդտի խորհուրդներով, եռաչափ նկարներ են ստեղծվում երիտասարդ հայ նկարիչների ձեռքով:

Օգոստոսի 10-ից մեկնարկած աշխատանքները վերջնական տեսք կստանան երկու օրից: Նշենք, որ երևանցիներն ու մայրաքաղաքի հյուրերը կկարողանան լուսանկարվել և եռաչափ պատկերը հստակ տեսնել միայն կոնկրետ նշված կետից: 

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության 
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին