▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վենեսուելայի նախագահը քնում է Ուգո Չավեսի դամբարանում

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն շարունակում է զարմացնել: Նա,  ելույթ ունենալով  ռազմական մի թանգարանում, որտեղ ներկայումս պահվում են Չավեսի մասունքները` ասել է, որ  ժամանակ առ ժամանակ քնում է այս դամբարանում, որպեսզի ներշնչանք ստանա նախկին նախագահի ոգուց։

Դամբարանը գտնվում է նախագահական նստավայրից շատ հեռու` Կարակասում: Իսկ Մադուրոն հավաստիացրել է, որ այստեղ մտածում է երկրին հուզող կարևոր խնդիրների մասին:

Նախքան սա Մադուրոն ապշեցրել էր շատերին` հայտարարելով, թե Չավեսն իրեն այցելել է փոքրիկ  թռչնակի տեսքով ու պտտվել է իր գլխավերևում. հաղորդում  է tvrain-ը:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին