▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

12 տարեկանից Երևանի փողոցներն ավլող 15-ամյա պատանին ծանր հիվանդ է․ նրա կյանքը վտանգված է

15-ամյա Հենրիկ Համբարձումյանին Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում ճանաչում էին բոլորն, ովքեր վաղ առավոտյան շտապում էին գործի ոտքով կամ ավտոմեքենայով: Նա ամեն առավոտ, դեռ լույսը չբացված, տատիկի ու մայրիկի հետ մաքրում էր Երևանյան փողոցները, որ կարողանար օգնել ընտանիքին` հոգալու կենցաղային ծախսերը: Հենրիկին սակայն վերջին ամսվա ընթացքում էլ ոչ ոք չէր տեսնում. պարզվել է, ոչ երեխան տառապում է սուր լիմֆոբլաստային լեյկոց հիվանդությամբ և այժմ գտնվում է «Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն»-ում:

Նրան բուժման համար անհրաժեշտ է մեծ քանակությամբ դեղորայք, սակայն սոցիալապես անապահով պայմաններում ապրող ընտանիքը չի կարողանում նույնիսկ նրա ամենօրյա անհրաժեշտ դեղորայքի ծախսերը հոգալ: Նրան օգնելու համար բացվել է հաշվեհամար ԻնեկոԲանկում ՀՀ 2050057830501002, տատիկի` Վիկտորիա Համբարձունյանի անունով: Ավելի մանրամասն տեղեկություն ստանալու համար կարելի է զանգահարել հետևյալ հեռախոսահամարներով` 094-644551 տատիկ, 096-481310 մայրիկ:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին