▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գտել ենք պետություն, կորցրել ենք հայրենիք. Ազատամարտիկ

«Մենք ունենք խնդիրներ, այդ նույն խնդիրներն ունի ողջ ժողովուրդը. աշխատավարձ, թոշակ և այլն: Եթե բարձրացվի մեր աշխատավարձը, դա կլինի բյուջեից, ժողովրդից կտրելով»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով ազատամարտիկնեի խնդիրներին` ասաց Հայաստանի դաշտային հրամանատարների խորհրդի անդամ, ազատամարտիկ, պատգամավորության նախկին թեկնածու, պահեստազորի գնդապետ Խաչիկ Ավետիսյանը` հավելելով, որ դրա հետ համաձայն չեն:

«Մեր հայրենիքին, ժողովրդին պատերազմ է հայտարարված դրսից: Եկե’ք համախմբվենք, տեր կանգնենք մեր երկրին, որը գործազրկության, թալանի պայմաններում գնում է կործանման: Քանի չենք ընկել անդունդը, եկեք ուշքի գանք: Գտել ենք պետություն, կորցրել ենք հայրենիք»,-ասաց Խաչիկ Ավետիսյանը:

Հարցին, թե ինչո՞ւ հանկարծ նոր բարձրաձայնեցին այդ խնդիրները, ազատամարտիկը նշեց, որ ընտրությունից ընտրություն մարդկանց մոտ հույսեր են արթնանում, հետո դրանք հօդս են ցնդում:

Հայաստանի դաշտային հրամանատարների խորհրդի անդամ, ազատամարտիկ Սուրեն Սարգսյանի կարծիքով էլ հայրենիքը կորցնելու մեջ  մեծ դեր ունեն դրսի ուժերը:  Թեկուզ և քաղաքացիական շարժման գործում, որը, ըստ ազատամարտիկի, ուղղորդված է դրսից:

Անի Կարապետյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին