▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ակտիվիստի պարանոցը «համբուրած» ոստիկանի ինքնությունն հայտնի է

Կոմիտաս փողոցում տեղի ունեցած միջադեպի ընթացքում լրագրողների տեսախցիկը ֆիքսել էր, որ ոստիկանական օպերացիայի և մարդկային խառնաշփոթի հենց կիզակետում մի ոստիկան թիկունքից փաթաթվել էր քաղաքացիական պայքարի մասնակցող կնոջը և համբուրել նրա պարանոցը:

haynews.am-ը գրում է, որ հայտնի է վերոհիշյալ ոստիկանի անունը.Նա ավագ սերժանտ Հակոբ Խաչատրյանն է:

Հիշեցնենք, որ դեպքին անդրադարձել էր Օմբուդսմենի կանանց իրավունքներով խորհրդական Աննա Սաֆարյանը` նշելով, որ  երևույթը կարող է ակնհայտորեն բնորոշվել որպես սեռական ոտնձգություն՝ հետագա իրավական հետևանքներով:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին