▲ Դեպի վեր

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐԸ

Էդգար Կոստանդյանի` «Ինտերրայթ»-ից դուրս մնալը ոչ այլ ինչ է, քան թուրքական քաղաքականություն

Վրաստանի մասնակցությունը կզսպի եռակողմ հարաբերությունների հակադրումը ՀՀ ազգային անվտանգության շահերին

Եվրոպայի Հայերի Համագումարը ՄԱԿ-ին կոչ է անում դատապարտել Թուրքիային

Կոչ ենք անում երկու կողմերին սկսել լուրջ բանակցություններ.ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնի տեսաուղերձը

Քեզ, հայ լեզու', կը սիրեմ մրգաստանի մը նման


2013-10-02 13:33:45

«ՔԵԶ, ՀԱՅ ԼԵԶՈՒ՛, ԿԸ ՍԻՐԵՄ ՄՐԳԱՍՏԱՆԻ ՄԸ ՆՄԱՆ»....Կ'ըսէ Վահան Թէքէեան, քանզի Լեզուն, տարագիր արեւմտահայութեան պարագային, եղած է ՈԳԵՂԷՆ հայրենիք մը, բռնագրաւուած հայրենիքի ոգին, յիշողութիւնը, նկարագիրը, մշակոյթը համակ....եւ տարագիր մեր ժողովուրդը անսահման սիրով, գուրգուրանքով փարած է իր լեզուին, զայն խնամած է մրգաստանի մը նման, զայն պաշտպանած է օտար հողմերէն ու փոթորիկներէն, ոռոգած է զայն իր սրտի արիւնով ու արցունքով....քանզի ԼԵԶՈՒՆ մնացած է այն միակ ԳԱՆՁԸ անկողոպտելի, որ կարենայ հարազատօրէն ցոլացնել իր ԻՆՔՆՈՒԹԻՒՆԸ, ՀԱՅՈՒ ՀՈԳԻՆ Սփիւռքի օտար ափերուն....Տարիներ ու տասնամեակներ շարունակ, ՀԱՅ ՀՈՂԻՆ այրող կարօտը, անոր կորուստին առթած ցասման վրէժը, ազգային արժանապատուութիւնը, ՀԱՅ ՄՆԱԼՈՒ եւ ԱՊՐԵԼՈՒ ՏԵՆԴԸ մղած են «փոշի ազգ» դարձած Սփիւռքը՝ ամրօրէն կառչելու իր ԱԶԳԱՅԻՆ ԱՐՄԱՏԻՆ՝ ՀԱՅՈՑ ԼԵԶՈՒԻՆ, որպէս հաց հանապազօրեայ, որպէս սերունդներու ՇԱՐՈՒՆԱԿԱԿԱՆՈՒԹԵԱՆ ԱՆՔԱԿՏԵԼԻ ՕՂԱԿ....Որպէս «ՏՈՒՆԸ ՀԱՅՈՒՆ ԱՇԽԱՐՀԻ ՉՈՐՍ ԾԱԳԵՐՈՒՆ», որպէս ՆԵՐՔԻՆ ՀԱՅԱՍՏԱՆ:

Երան Կոյումջյան

Ֆեյսբուք








Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:


Լրահոս