▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Առավել թափանցիկ և օրինական. ձմեռային զորակոչին ընդառաջ

 Դեռ օրեր առաջ` ի կատարումն ՀՀ նախագահի նոյեմբերի 6-ի`  «2013 թվականի ձմեռային զորակոչ անցկացնելու և զորացրում կատարելու» մասին  հրամանագրի` ՀՀ կառավարությունը որոշեց զորակոչի ընդհանուր ղեկավարումն ապահովելու նպատակով ստեղծել հանրապետական զորակոչային հանձնհաժողով:

Հիշեցնենք, որ այս տարվա աշնանային զորակոչը (կրթական բարեփոխումներով պայմանավորված), շուրջ մեկ ամիս հետաձգվել է: Եվ ըստ նախագահի հրամանագրի` այն կանցկացվի  2013 թվականի դեկտեմբեր և 2014 թվականի հունվար ամիսներին:

Նախօրեին  տեղի է ունեցել  Հանրապետական զորակոչային հանձնաժողովի ընդլայնված նիստ, որի ընթացքում նախ ամփոփվել են նախորդ` 2013թ. գարնանային զորակոչի արդյունքները, ապա  քննարկվել ձմեռային զորակոչի անցկացման հետ կապված մի շարք խնդիրներ, զորակոչի պատշաճ կազմակերպմանն ու անցկացմանն առնչվող հարցեր:

Տարվա ընթացքում 2 անգամ ազգային բանակի համալրման այս գործընթացի առանցքային նշանակության մասին անգամ ավելորդ է հիշեցնել: Ուստի գործընթացն ամբողջությամբ` նախապատրաստական միջոցառումներից մինչև բուն զորակոչ, գտնվում է պաշտպանական գերատեսչության ղեկավարության անմիջական  հսկողության ներքո: 

Պարբերաբար իրականացվող  բարեփոխումները միտված են  զորակոչը հնարավորինս թափանցիկ, օրինական դարձնելուն, բացթողումները հնավորինս նվազագույնի հասցնելուն, օրինախախտումները բացառելուն:

Զորակոչի հաջող ընթացքի նախապայմանը նախապատրաստական միջաոցառումներն են, որոնք այս անգամ ևս  իրականացվել են պատշաճ մակարդակով:

Զորակոչից զորակոչ, անշուշտ, դրական տեղաշարժը նկատելի  է, ինչպես նախարար Սեյրան Օհանյանն է փաստել,

«Վերջին տարիներին զորակոչի գործընթացում ներգրավված կառույցների համատեղ իրականացված աշխատանքի արդյունքում զորակոչի կազմակերպումը դրվել է որակապես նոր՝ առավել թափանցիկ հիմքերի վրա»։

Վերջին տարիների ձեռքբերումներից կարելի է համարել նաև զորակոչը վերահսկող հանձնաժողովի գործունեությունը, որը քննարկում, վերլուծում է զորակոչի ընթացքում քաղաքացիներից ստացված դիմում-բողոքենրը: Այսինքն` եթե անգամ զորակոչային մարմինների կողմից թերություններ են արձանագրվել, դրանք կրկնակի քննարկվում են հանձնաժողովին կողմից, ինչը ևս մեկ հնարավորություն է` շտկել նախորդ օղակներում տեղ գտած բացերը:

Հավելենք` քիչ չեն եղել դեպքերը երբ նորակոչիկների կրկնակի հետազոոտության միջնորդություն  է ներկայացվել զորակոչային մարմիններին:

Դրանից զատ` մշտապես գործում է նաև պաշտպանության նախարարության թեժ գիծը, որը ևս հնարավորություն է տալիս ահազանգել հնարավոր խախտումների մասին:

Խոսենք ամենակարևորի մասին,  այսուհետ նորակոչիկների ծառայության վայրը   որոշվելու է բացառապես վիճակահանության եղանակով, ինչը հնարավորություն կտա   բացառել բոլոր տեսակի  «պայմանավորվածությունները»:

Այս ամենով հանդերձ` թերացումները  դեռևս բացառված չեն: Սակայն հասցված են նվազագույնի: Վերջին տարիների ընթացքում քիչ չեն եղել կողուպցիայի բացահայտման դեպքերը, որոնց մասին առաջինը բարձրաձայնել է հենց պաշտպանության նախարարությունը: Քիչ չեն նաև պաշտոնյաները, այդ թվում` բարձրաստիճան, ովքեր համապատասխան տույժի են ենթարկվել:

Հ.Գ. Գոնե խոսակցությունների մակարդակով բոլորս լսել ենք, որ  «հիմա դժվար է գործ դասավորելը»:

Բարեփոխումները երբեք «չնկատողները», բացթողումների թեման անվերջ շահարկողները միգուցե հենց  այդ նույն  բարեփոխումմների արդյունքում «տուժածներն» են, ովքեր բախվում են փակ դռների ու չեն կարողանում առաջվա պես «գործ դասավորել»...

Հեղինակ` Հասմիկ Գյոզալյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին