▲ Դեպի վեր

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐԸ

Օրվա կադրը. Իսկական հայ օրենսդիրն այսպիսին պետք է լինի

Արամ MP3-ի սելֆին` Սերժ Սարգսյանի հետ

Դառնալով ԲՀԿ-ի կուրատոր՝ ամրապնդում է իր տեղը վարչապետի պաշտոնում. «ՀԺ»

Հմի կարանք չէ՞ դուխով իրար հետ շփվենք...«ՉԻ»

Մի փորձեք այդքան հեշտ հրաժարվել իսլամացված հայերից


2013-11-18 10:03:21

Իսլամացված հայերի թեման խորը ուսումնասիրության կարիք ունի: Մենք այնքան քիչ ենք, որ պետք է ոսկեգործի ճշտություն ցուցաբերենք, երբ սկսում ենք ազգի տարանջատումից խոսել: Ինչքան հեշտ է ասել այս մարդը հայ չէ և քաշվել մի կողմ: Ամեն հային “ հայ չես’’ ասելուց առաջ մենք պետք է մանրակրկիտ ուսումնասիրություն կատարենք, ուսումնասիրություն որը հանգիստ կարելի է քննություն անվանել: Միայն այդ ճանապարհով կարելի է տվյալ մարդկանց տարանջատել սեփական ազգից, այլ ոչ թե ամպագոգռգոռ արտահայտություններ անելով: Օրինակ երբ մենք խոսում ենք մուսուլմանացված հայերի մասին, ապա մենք պետք է հաշվի առնենք, որ հիմնականում գործ ունենք բռնի ուժով մուսուլմանացված հայերի սերունդների հետ: Մենք պետք է գիտակցենք, որ նրանց առաքելական դաշտ բերելու ուղղությամբ մենք բավականին աշխատանք չենք տարել: Մենք պետք է հասկանանք, որ նրանցից շատերը իրենց պապերի մասին մտածում են հետևյալ կերպ`-“ ավելի լավ է մեռնեին, քան թե մուսուլմանացվեին’’: Այսինքն այս հարթության մեջ բավականին աշխատանք ունենք տանելու: 
Վերջերս Ստամբուլում կայացած Իսլամացած հայերին նվիրված կոնֆերանսին հայերը եւս հրավեր Էին ստացել և կոնֆերասին ներկայացրել են զեկուցումներ, որոնք վերաբերվել են բռնի իսլամացած կանանց եւ հայությանը: Ըստ Հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի գիտաշխատող, համշենագետ Սերգեյ Վարդանյանի որը ևս մասնակցել է այդ կոնֆերանսին Իսլամացած հայերից շատերը խոսում են իրենց մեջ պահած գաղտնի ցավի մասին:
Դեռ մի քանի տարի առաջ Կալիֆորնիայի համալսարանից Դորիս Մելքոնյանը խոսելով ցեղասպանության ընթացքում բռնության ենթարկված հայ կանանց մասին շատ դիպուկ արտահայտություն է արել, որը շատ փակագծեր է բացում`«Ցեղասպանությունից հետո բռնաբարությունները առօրյայի մաս էին դարձել: Չնայած դրան` այդ հարցում շատ քիչ ուսումնասիրություններ են կատարվել, իսկ ցեղասպանությունից փրկվածները փորձել են մեղմ նկարագրել և թաքցնել իրականությունը և չեն ներկայացրել դեպքերի մանրամասնությունները»:
Ես լիովին համաձայն եմ Դորս Մելքոնյանի տեսակետի հետ, պատկերացնում եք, թե, ինչքան դժվար է եղել այս մարդկանց այդքանից հետո բարձրաձայնել իրենց հետ կատարվածի մասին, նրանք ամոթից գերադասել են լռել: Սակայն մենք լռելու իրավունք չունենք մենք Մեծ Եղեռնի 100-ամյակից առաջ պետք է աշխարհին հասկացնենք որ մուսուլմանացված հայեր հասկացողությունը բռնիության արդյունք է: Մենք պետք է ամբողջ աշխարհին հասկացնենք, որ նույնիսկ մուսուլմանացված հայի կենսաբանական ծագումը այնքան ուժեղ է, որ նա ներքուստ իրեն միշտ հայ է զգում: Այսօր չհասկանալ, թե ինչ դժողքի ճանապարհով են անցել այդ մարդիկ չփորձել նրանց վերարտադրվելու հնարավորություն տալ մեր կողմից առվազն սխալ է: Իսլամացված հայերի թեման խորը ուսումնասիրության կարիք ունի այս հարցին չի կարելի մակերեսորեն անդրադառնալ նամանավանդ 2015 թ-ի Մեծ Եղեռնի 100-ամյակից առաջ :
Հարգելի ընթերցողներ`մենք ուղղակի իրավունք չունենք չարձագանքելու այդ ցավին չէ, որ սա հայ ազգի կրած տառապանքների անբաժանելի մասն է: Մենք պետք է հասկանանք, որ այս մարդկանց թուրքերը մինչև հիմա հայ են համարում: 

Հ.Գ Եվ ամենակարևորը մենք պետք է հիշենք, որ այս թեմային շատ նրբորեն և բավական մեծ պատասխանատվությամբ էր մոտենում երջանկահիշատակ Վեհափառ Վազգեն Առաջինը…:

 

Կարեն Թումանյան /free critik/






Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:

Լրահոս

На следующий день я пришел в редакцию с большим советским фотоаппаратом. Эта камера снимала на широкую пленку. На каждом пленке можно было снять 12 кадров. Заняв свое место, я стал ждать.