▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դոնբասի առաջին զոհը հայ է՝ Ռուբեն Ավանեսյան

Ուկրաինայի Դոնեցկի մարզի Սլավյանսկ քաղաքում ապրիլի 13-ին հրազենային վիրավորումից մահացել է ազգությամբ հայ 29-ամյա Ռուբեն Ավանեսյանը: Այս մասին գրում է REGNUM-ը: Ավանեսյանը Ուկրաինայի քաղաքացի էր:

Մեր հայրենակցի մահվան մասին լրատվամիջոցներում մի քանի վարկածներ են շրջանառվում:  

Դրանցից մեկի համաձայն՝  անհայտ անձինք փորձել են նրա ավտոմեքենան կանգնեցնել  Սլավյանսկի անցակետի մոտ, ինչից հետո կրակ են բացել նրա ուղղությամբ:  

 Դոնբասի կամավորական ջոկատներից մեկի առաջնորդը նշել է, որ Ավանեսյանն այլ ակտիվիստների հետ այդ պահին 2 ավտոմեքենաներով օգնություն էր տեղափոխում Դոնեցկից Սլավյանսկ: Նրա խոսքով՝ անզեն ակտիվիստներին հետապնդել են  «Правый сектор»-ի ներկայացուցիչները և կրակ են բացել նրանց ուղղությամբ:  

Նա նշել է, որ Ռուբեն Ավանեսյանը առաջին զոհն է և առաջին հերոսը:

Հիշեցնենք, որ Մայդանի առաջին զոհը ևս հայ էր՝ Սերգեյ Նիգոյանը:   

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին