▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ուշադիր հետևում ենք. Դավութօղլուն՝ ԱՄՆ Սենատում Ցեղասպանության վերաբերյալ բանաձևի մասին

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեթ Դավութօղլուն Մեքսիկա կատարած այցի ժամանակ անդրադարձել է ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ընդունած բանաձևին, որով կոչ էր արվում Սենատին և ԱՄՆ նախագահին ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Գրում է «թուրքագիտական պորտալը»:

«Մենք շատ ուշադիր հետևում ենք զարգացումներին»,-լրագրողների հե հանդիպման ժամանակ հայտարարել է Դավութօղլուն։

«Չի սպասվում, թե այս բանաձևը Սենատի օրակարգ կմտցվի։ Եթե այլ իրավիճակ ստեղծվի, ապա մենք անմիջապես կարձագանքենք։ Թուրքիան որևէ կերպ թույլ չի տա նման քաղաքական զարգացումներ։ Իրադարձությանն ուշադիր հետևում ենք»,-նշել է Թուրքիայի արտաքին գերատեսչության ղեկավարը։

Նշենք, որ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովն ապրիլի 10-ին Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձևն ընդունել է ձայների 12 «կողմ» և 5 «դեմ» հարաբերությամբ։ Բանաձևը կոչ է անում ԱՄՆ սենատին և նախագահին՝ ամերիկյան արտաքին քաղաքականությամբ աջակցել դեռևս չպատժված Հայոց ցեղասպանության փաստի հաստատմանը:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին