▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Եթե այսպես շարունակվի` Կիևի մեջտեղով հաստատ պատ կանցնի

Լուրեր են տարածվել, որ ռուսական զորքերը մտել են Լուգանսկ. դա մի բանի մասին է վկայում, որ ռուսները ցանկանում են Մայիսի 9-ի «պառադը» անցկացնել Կիևում: Չեմ կարող ասել, թե Կիևի պարիսպների մոտ հայկական որ ջոկատը քոչարի կբռնի, բայց որ Ուկրաինայի ազատագրական պայքարի պատճառով Ուկրաինան կապիտուլացման եզրին է, դա ակնառու է:

Հետաքրքիր է՝ այն ուժերը, որոնք իրենց անվանում էին Եվրամայդանի ակտիվիստներ, իսկ Յանուկովիչին համարում էին մարդասպան, հիմա Յանուկովիչի քայլերն են կրկնում: Երբ Յանուկովիչն էր այժմյան Կիևի իշխանությանը անվանում սեպարատիստ, դա Եվրոպան շատ բուռն էր ընդունում ու ընդդիմանում էր դրան, բայց որ Տուրչինովը հիմա մարդկանց անվանում է սեպարատիստ ու զենք կիրառելու հրաման է արձակում, Օբաման ու Եվրոպան կարծես այդ ամենը չեն նկատում: Լուկաշենկոն ժամանակին «Վաշինգտոն փոստին» տրված հարցազրույցում ասաց լրագրողուհուն. «ԱՄՆ-ի դեմոկրատիան (ժողովրդավարությունը), բոլորի համար տարբեր է», ամեն տեղ նա մի դեմոկրատիա է քարոզում, երբեմն այդ դեմոկրատիան սովորական մսաղացից չի տարբերվում:

Այժմ մենք ականատես ենք լինում կիևյան անտեսանելի պատին, բայց եթե այսպես շարունակվի՝ Կիևի մեջտեղով հաստատ պատ կանցնի, ու քանի քանի գարբարչովներ պետք կգան, որ այդ պատը 21-րդ դարում քանդվի:

Էդգար Խաչատրյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին