▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դամասկոսի հայ կաթողիկե վարժարանը փորձում է սպիացնել արյունալի վերքերը

Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ Դամասկոսի հայ կաթողիկե դպրոցը  ռմբակոծության է ենթարկվել, ինչի  հետևանքով զոհվել է մեկ, վիրավորվել մոտ 60 անձ:
«Բերիո նյուզ»-ի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ զոհված 9-ամյա աշակերտը հայ չէ, իսկ շուրջ 60 վիրավորների թվում կան աշակերտներ,  ուսուցիչներ, վարժարանի այլ պաշտոնյաներ:

Վիրավորները տեղափոխվել են ֆրանսիական և 5 այլ հիվանդանոցներ: Նրանցից 6-ի վիճակը ծանր է:
Վիրավորների շարքում են 2 հայ աշակերտներ՝ Նարեկ Մարաշլեանը, Յակոբ Խտըրլարեանը, երկու հայ ուսուցչուհիներ՝ Սիլվա Լիվլէճեանըև  Ֆրանսուա Տէշօղլանեանը:
Ռմբակոծությունը նյութական ծանր վնասներ է հասցրել վարժարանին, շրջանի բնակարաններին: Ողբերգական դեպքը հուզում է առաջացրել Դամասկաոսի բոլոր հայկական շրջաններում:

Միջադեպից հետո հիվանդանոցներ են այցելել Սիրիայի առողջապահության և կրթության նախարարները,  Սիրիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանը:

Լուսանկարները՝ «Բերիո նյուզ»-ի ֆեյսբուքյան էջից

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին