▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Թուրքական բանակում հայ սպաներին համարակալում են

Թուրքիայի ռազմածովային ուժերի հրամանտարության ենթակայության տակ գտնվող Գյոլջուքի գլխավոր ռազմաբազայի 4 սպա  հաշվառել են  բազմաթիվ սպաների ու ենթասպաների՝ հիմք ընդունելով  նրանց դավանաբանական տարբերությունները, ընթերցած թերթերը, մասնակցած միջոցառումները: Այս մասին հայտնի է դարձել այն բանից հետո, որ ինֆորմացիայի արտահոսք է տեղի ունեցել: Գրել է ermenihaber.am-ը:

Ինչպես տեղեկացնում է թուրքական «Ջումհուրիյեթ» թերթը ձեռք բերված ցուցակում նշված են համարակալված զինծառայողների զինվորական աստիճանը, անուն և ազգանունը և բնութագրական մի շարք հատկանիշներ: Հատկապես աչքի են զարնում  այնպիսի տարբերակումներ, ինչպիսիքն են օրինակ բաժանումը` ըստ էթնիկ պատկանելիության (ալևի, հայ) կամ դավանաբանական հատկանիշների (այցելություն ալևիների սրբատեղի կամ մասնակցություն բեկթաշիների միջոցառումների): Թերթն օրինակներ է բերում այդ բացահայտված ցուցակից: Այսպես` «Ավագ սերժանտ Ս.Յ.-ն ալևի է, մասնակցել է բեկթաշիների միջոցառումներին, նրան կարելի շահագործել՝ հաշվի առնելով նրա ֆինանսական վիճակը: Իսկ ավագ սերժանտ  Է. Թ.-ն հայ է, խորհուրդ է տրվում նրան նախ դաստիարակել և ապա նոր օգտագործել:

Նշվում է, որ խնդրով արդեն զբաղվում է Թուրքիայի զինված ուժերի (ԶՈւ) գլխավոր շտաբը, իսկ հատուկ հաշվառման ենթարկված վերոնշյալ անձինք  դիմել են ռազմական և քաղաքացիական ատյաներ` բացահայտելու իրենց նկատմամբ կատարված անօրինականությունը:

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին