▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայաստանում ձերբակալվել է ադրբեջանցի քիլլեր

pastinfo.am-ը, հղում անելով «БалтИнфо»-ին, գրում է, որ Հայաստանից  Մոսկվա է  արտահանձնվել   ենթադրյալ քիլլերը, ով մեղադրվում է գործարարի սպանության մեջ: 

Ծնունդով ադրբեջանցին, ով 2004թ. ստացել է  Ռուսաստանի քաղաքացիություն, մերկացվել է պատվերով սպանություն կատարելու մեջ, և Ռուսաստանի ու Հայաստանի ոստիկանության  համատեղ գործողությունների ընթացքում 2014թ. ապրիլին ձերբակալվել է  և   տեղափոխվել ՌԴ: Ձերբակալվածը մեղադրվում է 2012թ. ապրիլին, Մոսկվայի Բեգովայա փողոցում  պատվերով սպանության կատարելու մեջ:

Լույս ապրիլի 20-ի գիշերը այդ փողոցում թիվ երկու տան մոտ հայտնաբերվել էր ծնունդով Ղազախստանից, մայրաքաղաքի ավտոլվացման կետի սեփականատեր,  52-ամյա  ձեռնարկատիրոջ մարմինը՝  հրազենային 7 վնասվածքներով, որոնցից 3-ը՝ գլխի շրջանում: Դեպքի վայրի  զննության ընթացքում սպանության տեղից մոտավորապես 100 մ հեռավորության վրաբետոնե սալիկի տակ հայտնաբերվել էր խլացուցիչով «Մակարով»   տեսակի     ատրճանակը, որից և, ինչպես  որոշել  են փորձագետները,  սպանվել է ձեռնարկատերը:

Գործի քննության ընթացքում օպերատիվ աշխատակիցներին  հայտնի է դարձել քիլլերի ինքնությունը, սակայն մինչև այդ նա կարողացել էր լքել  Ռուսաստանի սահմանները:

«Սպանությունը՝ դրամական վարձատրության դիմաց,  կատարել է ծնունդով ադրբեջանցի,Վլադիմիր քաղաքի 27-ամյա մի բնակիչ: Հայտնի է, որ հանցագործությունը կատարվել է  կոմերցիոն  շահերի հողի վրա կոնֆլիկտի պատճառով՝ պատվերով: Ներկայումս փնտրվում են պատվիրատուները»,- հայտնել է աղբյուրը:

Նյութը` սկզբանղբյուր կայքում 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին