▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մնաք բարով, բարեփոխումներ, կամ ինչպես պայքարողները հերթական անգամ վնասեցին իրենք իրենց

Գաղտնիք չէ, որ իշխանական վերնախավում կա երկու խմբավորում. տարեց ՀՀԿ-ականները՝ օլիգարխների հետ միասին և երիտասարդ-բարեփոխիչները: Այս վերջինները, որոնց թվում էր նաև Տիգրան Սարգսյանը, հնարավորության սահմաններում փորձում էին վերացնել բյուրոկրատական քաշքշուկները, կոռուպցիայի համատարած դրսևորումները /նայեք ձեր շուրջը և ինքներդ կնկատեք, որ մանր կաշառքի որոշ վայրեր վերացել են, քաղաքացիների սպասարկումը որոշ կառուցներում դյուրինացել է/:
Առաջին խմբավորումը սուր հակադրության մեջ էր բարեփոխիչների հանդեպ. նախ բարեփոխիչների քայլերը տնտեսապես վնասում էին իրենց, և հետո կար իշխանական bուրգի գագաթին սեփական տեղը պահպանելու խնդիր:
Եվ այս առաջին խումբը ստվերային կերպով կազմակերպում էր երկրորդի վարկաբեկումը հանրության մոտ որոշ ԶԼՄ-ների միջոցով: Հիմնական թիրախը Տիգրան Սարգսյանն էր:
Այն, որ վարչապետի հրաժարականի ակտիվ պահանջատեր էր նաև ԲՀԿ-ն, շա՜՜տ բան է ասում այս առումով:
Ընդդիմադիր մյուս երեք ուժերը, եթե անգամ անկեղծորեն էին հանդես գալիս կառավարության հրաժարակի պահանջով, միևնույնն է, ստացվում էր, որ գործում էին ի շատ օլիգարխների խմբավորման:
Եվ ահա կոլեկտիվ ջանքերով հասանք կառավարության հրաժարականին, ցնծացինք, չհասկանալով, որ վերացրինք մեր կյանքի գոնե կիսամանր հարցերում բարեփոխման հնարավորությունը և ապահովեցինք տարեց ՀՀԿ-ականների ու օլիգարխների ալյանսի տրիումֆը:
Մնաք բարով, բարեփոխումներ...

Արծրուն  Պեպանյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին