▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հեշտ է ամբողջ աշխարհին մեղադրել մեր ազգի գլխին պատուհասած բոլոր դժբախտությունների մեջ

Հեշտ է ամբողջ աշխարհին մեղադրել մեր ազգի գլխին պատուհասած բոլոր դժբախտությունների մեջ: Իսկ մենք մեղք չունե՞նք: Անշուշտ արտաքին մեղավորներ էլ կան, բայց առաջին ու ամենամեծ մեղավորը մենք ենք:Մենք ենք մեղավոր,որ միջնադարում չեղանք միասնական և դարերով չունեցանք պետականություն:

Մենք ենք մեղավոր,որ ցեղասպանվեցինք,որովհետև բահ ու գրիչ շատ սիրեցինք, իսկ զենք բռնելը մոռացանք, իսկ ժամանակին այնքան էինք զենք սիրում, որ հարևան երկրները մեզ դիտում էին, որպես պոտենցիալ ագրեսսոր և միշտ գուշակում, թե երբ մեր մտքով կանցնի նորից հարձակվել:

Մենք ենք մեղավոր, որ մեր երկիրը շենացնելու փոխարեն նախընտրում ենք դեգերել աշխարհով մեկ և շենացնել օտարի երկիրը, որից հետո մի օր խփում են գլխիդ և փախստական ես դառնում ՝ուրիշին թողնելով ստեղծածդ: Ընտրությունը մերն է.կամ լինում ենք թույլ, ոչ միասնական և նորից մորթվում, կամ լինում ենք միասնական ,հավաքված մեր երկրում ու նորից մեզանից են վախենում ու հարգում:

Կամ շարունակում ենք դեգերել աշխարհով մեկ՝ շենացնելով օտարի երկիրը, իսկ մի օր թողնում ենք ամեն ինչ և նոր տեղերում զրոից սկսում, կամ Հայաստանն ենք շենացնում և չենք թողնում մեզ վերևից նայել: Բավական չէ դեգերենք և ամբողջ աշխարհով մեկ թողնենք մեր գերեզմանները, որոնց վրա հավանական է խունկ ծխող չի լինի մի սերունդ հետո. արդեն ուրիշ երկրում կլինեն, էլ ո՞վ խունկ ծխի:  

Երբ հարցնում են` ինչու չես գնում Հայաստանից ասում եմ.ես գնամ պապիս գերեզմանին ով խունկ ծխի:

Տիգրան Մկրտչյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին