▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Յանուկովիչը պետք է մի փոքր տղամարդկություն սովորի Տիմոշենկոյից

Այն ինչ չկարողացավ անել Յանուկովիչը, այսօր փորձում են կատարել Ուկրաինայի ինքնակոչ ղեկավարներները, փորձում են կատարել սառնասրտորեն և լկտի ձևով: Ժամանակին նրանք և արևմտյան էմիսարները, ողջ Արևմուտքը մանրակրկիտ, լացակումած նկարագրում, քննադատում էին ոստիկանական վերակարգերի` հատկապես Բերկուտի վախվորած ու զգուշավոր տեղաշարժերը, նկարագրում նրանց կողմից սովորական հատուկ միջոցների կիրառումն ու մայդանիստների ստացած վնասվածքները:

Ներկայումս, երբ այդ մայդանիստ-արևմտամետները բանակի ուժերով` ինքնաթիռներով, ուղղաթիռներով, տանկերով, զրահամեքենաներով, մարտական զենքերով փորձում են «կարգ ու կանոն» հաստատել Արևելյան Ուկրաինայում, հումանիզմի, դեմոկրատիայի, մարդու իրավունքների մասին բարձրագոչ հայտարարություններ կատարող Արևմտյան քաղաքական գործիչները, պաշտոնյաները սկսվել են…Սկսվել են և շփոթվել…

Երբ նրանք բացում էին ուկրաինական այդ «Պանդորայի արկղը», հավանաբար չէին գիտակցում թե ինչ է կատարվելու…Նրանք չէին պատկերացնում, թե ատելության, ագրեսիայի, անարխիայի, ամենաթողության, սադիզմի, լկտիության, ազգայնամոլության, խտրականության, ցինիզմի և այլ տականքությունների ինչ ահռելի քանակություն կա այդ արկղում:
Իսկ հիմա էլ բռնել են կրավորական կեցվածք, չքմեղացել և ամեն ինչում մեղադրում են Ռուսաստանին…Ռուսաստանը մեղավոր է այնքանով, որ փորձում է պահպանել «իր տան հենասյուները», փորձում է թույլ չտալ, որ «Քեռի Սեմը» կոշիկները մաքրի ռուսական եռագույնով…

Անկախությունների, ինքնորոշման շքահանդեսը շարունակվում է և յուրաքանչյուր պահ հնարավոր է ավելի լուրջ պատերազմական իրավիճակ ստեղծվի: Ելքերից մեկը նա է, որ Յանուկովիչը` Ուկրաինայի օրինական ընտրված նախագահը, վերջապես հիշի , որ ինքը տղամարդ է, վերադառնա Արևելյան Ուկրաինա, ներողություն խնդրի ժողովրդից և հայտարարի իր իրավունքների մասին:Արագ կարգով պայքարի ազնիվ, ակտիվ մասնակիցների ուժերով ձևավորի կառավարություն, բանակ, ոստիկանություն և պետական կառավարման այլ մարմիններ: Հիշեցնի որ ինքն է այդ երկրի նախագահը, իր այդ քայլով ձախողի նաև ոչ օրինական նախագահական ընտրություններն ու հեղաշրջման մասնակիցների, այդ մերօրյա շարիկովների, ազգայնականների, մայդանիստների գինարբուքն ու «գիշատիչների խրախճանքը»…

Օրինական ընտրված նախագահը, իր գործողություններով, իր երկրում, իր քաղաքացիների մեծամասնության օգնությամբ կարող է արդեն ավելի վստահ, կազմակերպված և արագ վերականգնել իր և իր քաղաքացիների սահմանադրական իրավունքները: Յանուկովիչն ուղղակի պետք է մի փոքր տղամարդկություն և վճռականություն սովորի Տիմոշենկոյից, մի փոքր հաստատակամություն և գուցե լկտիություն տւրչինովյարոշներից…Իրավիճակի հնարավոր կարգավորման դեպքում պաշտոնական հրաժարական ներկայացնի և իրականացվեն ընտրություններ:
Սա իմ կարծիքով հիրավի միակ խելացի և հնարավոր ելքերից մեկն է, գուցե…

Ռոբերտ Մելքոնյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին