▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երկրորդ Երկիրը գտնվե՞լ է

Ապրիլի 17-ին աստղագետները հայտնաբերել են առաջին Երկրի չափի մոլորակը աստղի այսպես կոչված «բնակելի գոտում», որը կարող է ապահովել արտերկրային կյանք: Այս հայտնագործությունը կատարվել է գիտնականների մի խմբի կողմից, ովքեր օգտագործել են Կեպլեր աստղադիտակը: Կեպլեր-186f մոլորակը Երկրից մեծ է ընդամենը 1.1 անգամ և, ի տարբերություն Երկրի, որի վրա տարին կազմում է 365 օր, այս մոլորակն իր աստղի շուրջ պտտվում 130 օրում:

Բացի այդ, այն կարող է լինել մեր Արեգակնային համակարգից դուրս հայտնաբերված առաջին մոլորակը, որի վրա ջուրը հեղուկ վիճակում է: Այս մոլորակը արտերկրային կյանքի գոյության մինչ օրս հայտնաբերված ամենահավանական վայրն է: Նույն աստղի շուրջ պտտվում է ևս 4 մոլորակ, որոնք շատ ավելի մոտ են աստղին և չափազանց բարձր ջերմաստիճանի պատճառով նրանց վրա կյանքը բացառվում է: 

Հիշեցնենք, որ Կեպլեր տիեզերական աստղադիտարանը Արեգակի ուղեծիր է արձակվել 2009թ. մարտին` արտարեգակնային մոլորակների հայտնաբերման նպատակով: Մասնավորապես, առավել հետաքրքրություն են ներկայացնում հենց փոքր չափերի մոլորակները, որոնց հայտնաբերումը նախկինում հնարավոր չէր օգտագործվող սարքերի զգայնության պակասի պատճառով: Առ այսօր Կեպլերը հայտնաբերել է ավելի քան 2000 մոլորակ, որոնց ճնշող մեծամասնությունը հսկա մոլորակներ են:


Հայկական աստղագիտական ընկերություն

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին