▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մարդ ասած արարածը չարությա՞ն համար է ստեղծված, թե՞ բարության

Մտածում եմ, անվերջ մտածում... Մտածում եմ ամեն, ամեն բանի մասին։
Առաջին՝ մարդն ինչո՞ւ է գալիս աշխարհ ու հետո ինչո՞ւ է փոշմանում ու էլի հեռանում եկած ճանապարհով։ Ի՞նչ էր սպասում, որ լինի, ու չկար։ Մարդուն թողած՝ մեկ էլ տեսար մխրճվեցի տիեզերական հարցերի մեջ։ Տիեզերքի ճանապարհով անվերջ գնալով, մեկ էլ ուշքի եմ գալիս ու ասում ինքս ինձ՝ էս ի՞նչ եմ անում, ո՞ւր եմ գնում ես. հանկարծ վերադարձի ճանապարհ չգտնեմ և մեր մոլորակը թողած՝ մտնեմ մի որևէ օտար մոլորակ։ Էլի վերադառնում եմ մարդուն ու հարց եմ տալիս ինքս ինձ՝ այս մարդ ասած արարածը չարությա՞ն համար է ստեղծված, թե՞ բարության։ Նայում եմ մարդկանցից ստեղծված ազգություններին, տեսնում եմ, որ դրանք միայն չար են։

Լեռ Կամսար

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին