▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ձու պետք է ներկեն նաև այն ընտանիքները, որտեղ ննջեցյալ կա

Ավագ շաբաթ օրը նշվում է Հիսուսի կողմից դժոխքի ավերումը և արդար հոգիների ազատումը: Երեկոյան մատուցվում է Ճրագալույցի Սբ. Պատարագ, որի ավարտին ազդարարվում է Փրկչի հրաշափառ Հարության ավետիսը. «Քրիստոս յարեաւ ի մեռելոց, օրհնեալ է յարութիւնն Քրիստոսի»:
Այս ավետիսով ավարտվում է Մեծ Պահքը: Հայ Եկեղեցին Ս. Հարության տոնը նշում է կիրակի, և քանի որ ըստ Եկեղեցական կարգի երեկոյան ժամերգությունից կամ Ս. հետո սկսվում է նոր օր, Ս. Հարության ավետիսը տալիս ենք շաբաթ երեկոյան:
Ըստ եկեղեցական տոնացույցի տարվա ընթացքում երկու անգամ է մատուցվում Ճրագալույցի Ս. Պատարագ՝ Ս. Ծննդյան և Ս. Հարության տոների նախօրյակին: Հենց այս երկու օրերին էլ  Ս. Պատարագից հետո եկեղեցուց վառած ճրագներ են տանում տուն՝ որպես  Քրիստոսի լույսի խորհրդանիշ:
Կիրակի առավոտյան եկեղեցիներում կատարվում է ժամերգություն, Անդաստանի արարողություն, ապա մատուցվում Ս. Պատարագ: Ս. Հարության տոնին հավատացյալները միմյանց ողջունում են՝ «Քրիստոս հարյավ ի մեռելոց» ավետիսով, որին պատասխանում են՝ «Օրհնյալ է Հարությունը Քրիստոսի»: 

Ս. Հարության տոնի խորհուրդը
Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը կոչվում է նաև Զատիկ, որը նշանակում է զա­տում, բա­ժա­նում, հե­ռա­ցում մեղ­քե­րից և իր վերջ­նա­կան ի­մաս­տով՝ վե­րա­դարձ առ Աստ­ված: Զա­տի­կը թե՛ Հին և թե՛ Նոր Կտա­կա­րան­նե­րում հա­մար­վում է մե­ծա­գույն տո­նե­րից մե­կը: Այն կապ­ված է ա­զա­տագ­րութ­յան և փրկա­գոր­ծութ­յան պատ­մա­կան զույգ ի­րո­ղութ­յուն­նե­րի հետ:
Ա­ռա­ջի­նը Հին Կտա­կա­րա­նի այն դրվագն է, երբ հրեա­նե­րը, Աստ­ծո խնա­մա­ծութ­յամբ և Մով­սե­սի ա­ռաջ­նոր­դութ­յամբ անց­նե­լով Կար­միր ծո­վը, փրկվե­ցին ե­գիպ­տա­կան գե­րութ­յու­նից: Ե­գիպ­տա­կան գե­րութ­յու­նից ձեր­բա­զատ­վե­լը խորհր­դան­շում էր մեղ­քի և մահ­վան երկ­րից դուրս գա­լը, զատ­վե­լը և դե­պի Ա­վետ­յաց եր­կիր ճա­նա­պարհ­վե­լը:
Երկ­րոր­դը Քրիս­տո­սի Հա­րութ­յունն է: Աստ­ծո Որ­դին՝ իբ­րև Գառն Աստ­ծո, Իր ար­յու­նը թա­փեց մե­ղա­վոր մարդ­կութ­յան հա­մար, խաչ­վեց և եր­րորդ օ­րը հա­րութ­յուն ա­ռավ մե­ռել­նե­րից, որ­պես­զի բո­լոր Ի­րեն հա­վա­տա­ցող­նե­րին սրբե­լով մեղ­քե­րից՝ ար­ժա­նի դարձ­նի հա­վի­տե­նա­կան կյան­քին:
Ե­գիպ­տո­սից Իս­րա­յե­լի դուրս գա­լը խորհր­դան­շում է մարմ­նա­վոր գե­րութ­յու­նից ա­զատ­վե­լը, իսկ այժմ Քրիս­տո­սի Հա­րութ­յան զո­րութ­յամբ մարդ­կութ­յու­նը` Նոր Իս­րա­յե­լը, փրկվում է մեղ­քի և մահ­վան տի­րա­կա­լութ­յու­նից` խա­վա­րից դառ­նա­լով դե­պի աստ­վա­ծա­յին լույ­սը, հա­վատն ու հա­վի­տե­նա­կան կյան­քը:
Այս­պի­սով՝ Հին Կտա­կա­րա­նի զատ­կա­կան գա­ռը օ­րի­նակն է Հի­սուս Քրիս­տո­սի:
«Ա­հա Գառն Աստ­ծո, որ վերց­նում է աշ­խար­հի մեղ­քը» (Հովհ. 1. 29): Հով­հան­նես Մկրտչի այս մար­գա­րեութ­յու­նը, թե Հի­սու­ս պի­տի քան­դեր մեղ­քի կա­պանք­նե­րը, կան­խա­տե­սում էր դժոխ­քի ու մահ­վան պար­տութ­յունը:

Զատկական կարմիր ձու
Զատկի տոնին հավատացյալները ձու են ներկում: Ձուն համարվում է հարության եւ նոր կյանքի սկզբնավորման խորհրդանիշ: Իսկ կարմիր գույնը խորհրդանշում է խաչյալ Հիսուսի կենդանարար արյունը, որ թափվեց մարդկության փրկության համար: Ըստ Ս.Գրիգոր Տաթևացու՝ «Միայն Զատկին ենք ձու ներկում, որովհետեւ ձուն օրինակ է աշխարհի և ինչպես իմաստուններն են ասում. «Դրսի կեղևը նման է երկնքին, թաղանթը՝ օդին, սպիտակուցը՝ ջրին, դեղնուցն էլ երկիրն է: Իսկ կարմիր գույնը խորհրդանշում է, որ աշխարհը գնվեց Քրիստոսի արյամբ: Եվ մենք կարմիր ձուն մեր ձեռքերի մեջ առնելով` հռչակում ենք մեր փրկությունը»:

Ձուն ներկում են բացառապես Ս. Հարության տոնի առթիվ՝ շաբաթ երեկոյան և կիրակի: Այն Ս. Հարության տոնի խորհրդանիշն է:

Ձու պետք է ներկեն նաև այն ընտանիքները, որտեղ ննջեցյալ կա: Մարդիկ հաճախ կարմիր ձուն ուրախության հետ են կապում, իրականում կարմիր գույնը խորհրդանշում է Քրստոսի թափած արյունը, որը նաև այն մարդու համար է, ով արդեն ննջել է: Եվ Զատկին ձուն որպես սգի նշան առանց ներկելու մատուցելը վայել չէ Քրիստոնյային, քանի որ մենք հավատում ենք, որ Դատաստանի օրը բոլոր ննջեցյալները հարություն են առնելու և նրանք, ովքեր արժանացել են Քրիստոսի թափած արյունով փրկվելուն, Աստծո Արքայությունում պիտի դասվեն: 

Առավել մանրամասն` qahana.am կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին